կարևոր
616 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-05 12:03
Հասարակություն

Եռոտանի կոնստրուկցիա․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 6

Եռոտանի կոնստրուկցիա․ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ․ մաս 6

Արցախյան գոյապայքարի մասնակից Սարգիս Աղաջանյանը «ՊԱՏԵՐԱԶՄ ՈՒ ԼՎԱՑՔ» խորագրով ներկայացնում է իր հուշերը։ Հուշագրության մեջ շարժապատկերի նման անցնում են ինչպես գոյապայքարը, այնպես էլ մարդիկ, դեպքերն ու հիշատակման արժանի իրադարձությունները։ 

«Դրվագներ իմ հուշերից

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԼՎԱՑՔ

ՄԱՍ VI ԵՌՈՏԱՆԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱ (ТРИГОПУНКТ)

Բայց սա դեռ ամենը չէ. անցել էինք ճանապարհի մեկ երրորդը, երբ ռադիոկապով ստացանք մարտական առաջադրանք՝ բարձրանալ N բարձունքը և դիրքավորվել:

Տեղի ուժերը մի քանի մարտական խնդիր էին կատարել, հոգնած էին, օգնություն էր պետք։

Կոորդինատները ստանալուց հետո ճամփա ընկանք։

Թե ինչպես մեր մեքենաները կտրուկ ոլորաններով բարձրացան՝ մետրանոց ցեխը հաղթահարելով, շնորհիվ մեր գումարտակի լեգենդար վարորդների (վարորդ բառը շատ պայմանական է, նրանք ունակ էին և կատարում էին մարտական տարբեր խնդիրներ), առանձին պատմություն է։

Մեքենաներն ուղղակի մագլցում էին բարձունքը, կարելի է ասել՝ քայլում էին դեպի վեր։

Դիրքավորվեցինք շրջված եռոտանու (тригопункт-ը ծառայում է որպես գեոդեզիական հենակետ) մոտակայքում. թեև դիրքի տղաներն այն շրջել էին, սակայն թշնամին հասցրել եր այն ֆիքսել որպես կողմնորոշիչ՝ հրետանու համար։

Երկու-երեք օր լավ «ծեծ» կերանք թշնամական հրետանուց. առանց զոհերի, թեթև վիրավորներով, չորրորդ մարտական խնդիրը կատարած՝ սլանում ենք դեպի Չլդրան։

Հասանք Չլդրան. ընկերներս դեպի զվարճանքների, ես՝ դեպի տատիկ-պապիկի բակի բաղնիք՝ լվացք անելու։ Այնքան հոգնած էի, որ պատրաստ էի առանց լվանալու հագուստներս հագնել։

© Սարգիս Աղաջանյան

Շարունակելի»։

Հուշագրության առաջին և երկրորդ մասերն՝ այստեղ, երրորդն՝ այստեղ, չորրորդն՝ այստեղ, հինգերորդն՝ այստեղ: