|
Փոխարժեքներ
01 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.64 |
| EUR | ⚊ | € 451.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9828 |
| GBP | ⚊ | £ 520.55 |
| GEL | ⚊ | ₾ 140.77 |
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է.
«1989- 90 թվականներին Հայաստանում իշխանությունների թողտվությամբ, եթե ոչ հրահանգով, ստեղծվեցին մի քանի կոոպերատիվ դաշնակցություններ: Սովետը դեռ կար, բայց Հայաստանում արդեն ՀՀՇ-ի փաստացի իշխանությունն էր գործում: 1990 թվականի օգոստոսին Հայաստանում Հ.Յ. Դաշնակցության կազմակերպական բացահայտումից հետո բոլորը կոոպերատիվները լուծարվեցին, բոլորը՝ մեկից բացի: Դրանց կոոպերատիվը ՝ ՀՀՀԴԿ-ն, նույնիսկ պետական գրանցում ստացավ: Ղեկավարի մականունն Էդամ էր, անունը երևի միայն տնեցիք գիտեին: «Դաշնակցություն» անունով թերթ էլ էին տպում: Հիմա դրանք էլ չկան, մոռացվել են: Իրական և միակ Դաշնակցությունը շարունակում է իր 136 ամյա ընթացքը:
Այսօր Հայաստանի իշխանությունները նույն ուղիով են գնում ինչ իրենց ուսուցիչները: Փորձում են ստեղծել կոոպերատիվ մի ֆեյք, դրանով փոխարինել, իսկ այնուհետև տիրանալ Մայր Աթոռին: Չկասկածեք, խայտառակ ձևով ձախողվելու են, ինչպես բոլոր նրանք ովքեր հանդգնել են երբևիցե հարձակվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա»: