կարևոր
1444 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 20:07
Քաղաքական

Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան

Հայերի էթնիկ զտումներով միջազգային արդարադատությունը դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև. Արմեն Գևորգյան

«Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեց լինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժով ստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդի իրավունքների ոչնչացումը արդարցվեց«դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպես պատասխանատվությունը փոխարինվեց հետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքի լեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքական ռեալիզմի լեզվով», - նշվում է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի ելույթում, որը հրապարակվել է ԵԽԽՎ պաշտոնական կայքում, «Միջազգային արդարադատության մարտահրավերները» քննարկման բաժնում:

Ելույթն ամողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Եվրոպայում ստեղծված միջազգային արդարադատության համակարգը նախատեսված էր այն պետությունների համար, որոնք ընդհանուր առմամբ ճանաչում էին օրենքի գերակայությունը և իշխանության սահմանափակումները, և պատրաստ էին առաջնորդվել դրանով։

Այդ համակարգն այլևս չի համապատասխանում այն  քաղաքական իրականությանը, որը նախատեսված է կարգավորելու համար։

Խորհրդային Միության փլուզումից հետո ի հայտեկավ մի նոր, հսկայական քաղաքական տարածք, որտեղ ժողովրդավարությունն ու մարդուիրավունքները բարեփոխման կարիք չունեին. դրանք պետք է նոր ծնվեին։ Սակայն, համակարգըվերակառուցելու փոխարեն, Եվրոպան պարզապեսհին ինստիտուտները տարածեց նորիրողությունների վրա։

Հենց այդ պահից միջազգային արդարադատությունմտան նոր կատեգորիաներ՝ փոխզիջում, աշխարհաքաղաքական նպատակահարմարությունև շահերի հավասարակշռություն։ Քաղաքականությունն սկսեց սահմանափակելիրավունքը, մինչդեռ իրավունքը ստեղծվել էրքաղաքականությունը սահմանափակելու համար։ Արդյունքում, վերջին տասնամյակներում հասունժողովրդավարությունների թիվը նվազում է։ Սա ցույցէ տալիս, որ մարդու իրավունքներիպաշտպանության գործող մեխանիզմները դադարելեն կատարել իրենց զսպման գործառույթը։

Այսօր միջազգային արդարադատությունն ավելի ուավելի շատ աղետներ է աևձանագրում, բայցանկարող է կանխել դրանք։ Անհատներինպետությունից պաշտպանելու համար ստեղծվածհամակարգը սպառնում է դառնալ այնպիսիհամակարգ, որը պետություններին պաշտպանում էպատասխանատվությունից։ Սա հենց այնիրավիճակն է, որից մենք ցանկանում էինքխուսափել, երբ այս դահլիճում բարձրացնում էինք Արցախում հայերի էթնիկ զտումների հարցը։

Հայերի էթնիկ զտումները նշանավորեցին այն պահը, երբ միջազգային արդարադատությունը դադարեցլինել պաշտպանության մեխանիզմ և դարձավ ուժովստեղծված իրականությունն ընդունելու ձև։ Մենք տեսանք, թե ինչպես մի ամբողջ ժողովրդիիրավունքների ոչնչացումը արդարցվեց «դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումների» լեզվով։ Ինչպեսպատասխանատվությունը փոխարինվեցհետևանքների կառավարմամբ։ Ինչպես իրավունքիլեզուն փոխարինվեց աշխարհաքաղաքականռեալիզմի լեզվով։

Հարգելի՛ գործընկերներ,

Արցախը բացահայտեց ոչ միայն մեկ ժողովրդիողբերգությունը։ Այն ցույց տվեց, թե ինչի է վերածվելմիջազգային արդարադատության համակարգը։ Եվրոպան, ընդունելով ուժով ձևավորվածիրականությունը, ստեղծել է վտանգավորնախադեպ. երբ իրավիճակը փակուղի է մտնում, օրենքը դադարում է վերականգնել արդարությունը,այն սկսում է ծառայել հետևանքներին։

Նման նախադեպերը չեն մնում զուտ որպես լոկալ։ Դրանք ուրվագծում են ապագա ճգնաժամերիպատկերը։ Որտեղ օրենքը դադարում է վերականգնել արդարությունը, ապագանձևավորվում է ոչ թե նորմերով, այլհնարավորություններով։ Սա միայն հայ ժողովրդիմասին չէ։ Խոսքը Եվրոպայի ապագայի մասին է՝ ներառյալ ռազմավարական առումով կարևորտարածաշրջանները, ինչպիսին  Գրենլանդիան է։

Այսօրվա քննարկումն անցյալի մասին չէ։ Այնվերաբերում է կանոններին, որոնցով կապրիԵվրոպան։ Մենք պետք է հիշենք. միջազգայինարդարադատությունը տուժում է, երբ այնխախտվում է։ Բայց այն մահանում է, երբխախտումների հետևանքները ընդունվում են որպես քաղաքական իրականություն»։