|
Փոխարժեքներ
04 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է․
«ԱՄՆ հաջողությամբ իրականացրեց Վենեսուելայի նախագահին ձերբակալելու (գերեվարելու) և երկրից արտահանելու օպերացիան, ինչպես քիչ առաջ գրել է նախագահ Թրամպը: Կարծեմ նույնը ռուսները Զելենսկու մասով էին ուզում անել, բայց ԵՄ-ն տեր կանգնեց՝ չթողեցին:
Մադուրոն իհարկե մի ուրիշ կարգի կենդանի էր, որին ի դեպ #nիkոլ-ը շնորհավորել էր նախագահ «ընտրվելու» առիթով:
Սա դիկտատոր էր, բոլոր գունագեղ և կեղտոտ դրսևորումներով, որի կառավարման պատճառով ժողովրդի վիճակը շատ ավելի էր ծանրացել և 8 միլիոնից ավել դարձել էին փախստական, հազարները սպանվել կամ կալանավորվել:
Սրանով հանդերձ, իրենց արևմտամետ դիրքավորողների վարքագիծն է տարակուսելի: Երբ նույն բանը Պուտինն էր անում՝ չէր կարելի, երբ Թրամպն է անում՝ ողջունում են: Հա դե, կասեն նա դիկտատոր է, նրան կարելի է: Բայց նույնիսկ այս դեպքում, երբ մի երկիր զորքով ներխուժում և առևանգում է մեկ այլ երկրի ղեկավարի, դա պայմանավորված աշխարհակարգի կանոնների խախտում է:
Ամեն դեպքում շնորհավորենք Վենեսուելայի ժողովրդին կենդանուց ազատվելու առիթով և հուսանք, որ այս հնարավորությունը ընդդիմությունը ճիշտ կօգտագործի և երկիրը կհանի ծանր վիճակից:
Այս նույն մաղթանքը մեզ ունեմ, այս տարվա ընձեռած հնարավորություններից ճիշտ օգտվենք և ազատվենք հայերին շարունակաբար խաբող և պետությունը քայքայող անձից: Մեր փոխարեն սա ուրիշները չեն անելու, մենք Վենեսուելայի պես լիքը լավթ չունենք, մենք Արցախ ունեինք, ինչը տարան մեր ձեռքից»: