|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Լեհաստանի դեմ ամենայն հավանականությամբ զինված հարձակում է նախապատրաստվում. РБК– փոխանցմամբ` հայտարարել է Լեհաստանի բանակի ԳՇ պետ Վիսլավ Կուկուլան:
«Հակառակորդը սկսել է պատրաստվել պատերազմի. նրանք այստեղ ստեղծում են անվստահության մթնոլորտ կառավարության, զինված ուժերի և ոստիկանության նման կարևոր ինստիտուտների նկատմամբ, նաև ստեղծել բարենպաստ պայմաններ Լեհաստանի տարածքում հնարավոր ագրեսիայի համար», – ասել է նա:
Հիշեցնենք՝ այսօր՝ երկրորդ անգամ վերջին 24 ժամվա ընթացքում, հարձակման է ենթարկվել Վարշավա-Լյուբլին երկաթգիծը, որը տանում է դեպի Ուկրաինա. Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի խոսքով՝ տեղի ունեցածը դիվերսիայի արդյունք է։