Փոխարժեքներ
23 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Եկել ենք մեր աջակցությունը հայտնենք մեր ընկերոջը, ով իրադարձություններից տեղյակ լինելով մեկնել էր Գյումրի՝ որպես փաստաբան, նա փորձել էր հանդարտեցնել ոստիկաններին և հավաքվածներին, բայց իրեն ձերբակալեցին։ Այս մասին ասաց «Մեր ձևով» շարժման հակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ անդրադառնալով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալմանը։
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կալանքի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Մխիթարյանի ձերբակալությունը տեղի է ունեցել հեկտեմբերի 20-ին, երբ իրավապահները մտան Գյումրիի համայնքապետարան ու ձերբակալեցին մի խումբ անձանց, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանին:
Ռուբեն Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 327-րդ հոդվածի 1-ին մասով (Զանգվածային անկարգություններին մասնակցելը) և 486-րդ հոդվածի (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) 2-րդ մասի 1-ին կետով։
Մանրամասները՝ տեսանյութում։