կարևոր
634 դիտում, 4 ժամ առաջ - 2025-10-20 21:14
Քաղաքական

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը

Համացանցում են հայտնվել «Մեր ձևով» շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին բերման ենթարկելու տեսանյութերը:

Դրանցից մեկում երևում է, թե ինչպես են իրավապահները, մասնավորապես` մի խումբ ոստիկանական համազգեստավորներ ու սև բերետավորներ, բիրտ ուժ կիրառում քաղաքացիների նկատմամաբ՝ խմբակային կերպով քաշքշելով ու գետնին տապալելով, ինչին որպես փաստաբան (Փաստաբանների պալատի անդամ), փորձում է արձագանքել և բռնության ենթարկվող քաղաքացիներին իրավական օգնություն ցույց տալ Ռուբեն Մխիթարյանը:

Արդյունքում, Մխիթարյանն է հայտնվել բերման ենթարկվածի կարգավիճակում:

Տեսանյութում լսվում են նրա խոսքերը՝ ուղղված իրեն բերման ենթարկող ոստիկաններին, թե «յոթ հոգով ծեծում էին...(նկատի ունի քաղաքացիներին)»:

Մեկ այլ տեսանյութում տեսնում ենք ոստիկանական «պաշարման» մեջ հայտնված Մխիթարյանին՝ ձեռքերը վեր բարձրացրած:

Ակնհայտ է, որ իրավապահները Ռուբեն Մխիթարյանին բերման են ենթարկել անհիմն կերպով, ամենայն հավանակամությամբ, ունենալով և կատարելով քաղաքական հրահանգ։

«Մեր ձևով» շարժում