կարևոր
712 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-16 15:15
Քաղաքական

Տեսնես կառավարությունը մտածո՞ւմ է, թե «Արևմտյան Զանգեզուրն» ադրբեջանական լոգիկայով որտեղ է գտնվում․ Տիգրան Աբրահամյան

Տեսնես կառավարությունը մտածո՞ւմ է, թե «Արևմտյան Զանգեզուրն» ադրբեջանական լոգիկայով որտեղ է գտնվում․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ Ալիևը հայտարարում է, որ Լաչինը որպես ԱՊՀ այս տարվա մշակութային մայրաքաղաք հռչակելը կարևոր է «Արևելյան Զանգեզուրի» զարգացման առումով, տեսնես կառավարական որևէ կաբինետում մտածում ե՞ն, թե «Արևմտյան Զանգեզուրն», ըստ ադրբեջանական լոգիկայի, որտեղ է գտնվում:

Դեռ չեմ խոսում, որ այդ հայտարարություններն արվել է ՀՀ կառավարչի ներկայությամբ, որին տեղում բացի շողոքորթությունից ոչինչ չի հնչել:

Հասկանալի է, որ հոգևորականների, քաղաքական ընդդիմախոսների «գրպանը հոդված մտցնելն» ու հեծավային արշավներով լսարան զբաղեցնելը տաժանակիր զբաղմունք է, սակայն մեր հասարակությունը պետք է հստակ իմանա, որ Բաքվի գաղափարական և ռազմավարական պլանավորումներում, ՀՀ-ի մի հսկայական հատված ադրբեջանական տարածքային նկրտումների տիրույթում է»: