Փոխարժեքներ
13 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.57 |
EUR | ⚊ | € 443.25 |
RUB | ⚊ | ₽ 4.7324 |
GBP | ⚊ | £ 510.46 |
GEL | ⚊ | ₾ 141.2 |
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացրել Երևանում վերգետնյա անցումի վրա պարզելով Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դիմապատկերով մեծադիր պաստառ «Ով պայքարում է եկեղեցու դեմ նզովյալ պիտի լինի» մակագրությամբ։ ՀՅԴ ՆԱՈՒՄ֊ը նաև հայտարարություն է տարածել հաջակցություն ապօրինի բռնադատված բարձրաստիճան հոգևորականի, որը ներկայացնում ենք ստորև.
«ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը վճռականորեն դեմ է չարիքի իշխանության վարչախմբի կողմից ուղղորդված բռնապետական վարքագծին. այն դեմ է հայ ժողովրդի ինքնությանը և ազգային դիմագծին։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղորդված արշավն ու անարգանքը դեմ է մեր ազգի հազարավոր տարիների պատմության ընթացքում ձևավորված ազգային արժեքներին։
Միքայել Սրբազանի դեմ ամոթալի վճիռը և մյուս քաղբանտարկյալների շինծու դատավարությունները հստակ ի ցույց դրեցին, որ այսօր մեր երկրում ազատ խոսքի իրավունք ունեն բոլորը, բացի՝ հոգևորականներից, բարերարներից, գիտնականներից, ուսանողներից, և առհասարակ, ժողովրդից։
Մեր անվերապահ աջակցությունն ենք հայտում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Միքայել Սրբազանին և այն բոլոր անձանց, որոնք իրենց պայքարի ճշտության համար այսօր անազատության մեջ են։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»։