Փոխարժեքներ
01 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.52 |
EUR | ⚊ | € 449.38 |
RUB | ⚊ | ₽ 4.64 |
GBP | ⚊ | £ 514.03 |
GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը ընդգծեց, որ ներկայացված օրենսդրական փաթեթում կան մի շարք բացեր և անորոշ ձևակերպումներ, որոնք վտանգ են ստեղծում թե՛ քաղաքացիների անձնական տվյալների, թե՛ հանրային տեղեկատվության պաշտպանության համար։
Նրա խոսքով՝ այսօր հաճախ խախտվում են քաղաքացիների իրավունքները․
«Շատ հաճախ հանդիպում ենք անձնական տվյալների չհիմնավորված հրապարակմանը, կամ հակառակը՝ տեղեկություն չտրամադրելուն»։
Մինասյանը նաև շեշտեց, որ անցանկալի անձանց վերաբերյալ տեղեկություններ հայտնվում են այնպիսի կառույցներում, որտեղ օրենքով չպետք է լինեն․
«Վարչապետի աշխատակազմի մոտ հայտնվում է անցանկալի անձի վերաբերյալ տեղեկություն, որը օրենքն արգելում է»։
Պատգամավորը անհրաժեշտ համարեց լրացումներ կատարել օրենսդրական փաթեթում՝ ապահովելով պատասխանատվություն տվյալների արտահոսքի համար․
«Կախված տեղեկատվության անվտանգության մակարդակից, պետք է սահմանվեն նաև համապատասխան քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ»։
Մինասյանի խոսքով՝ նաև հանձնաժողովի կազմավորման չափորոշիչները չափազանց անորոշ են․
«Ինչպե՞ս պիտի պատգամավորները քվեարկեն․ ով որ պատգամավորի ականջին փսփսացվի, որ սա լավ մասնագետ է, դրանով»։
Վերջում Մինասյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը նախագծերի փաթեթի առաջին ընթերցմանը քվեարկելու է ձեռնպահ,
«ակնկալելով, որ երկրորդ ընթերցման ընթացքում մեր բարձրացրած հարցերի լուծումներ կտրվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։