կարևոր
3340 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-16 15:41
Քաղաքական

Կարող է լինել իրավիճակ, երբ պետական պաշտպանության անձի կոշիկի չափսը կարող է վերագրվել որպես պետական գաղտնիք․ Արծվիկ Մինասյան

Պետական գաղտնիքի վերաբերյալ իրավական կարգավորումները իսկապես չափազանց կարևոր են, հատկապես այս իրավիճակում, երբ մենք ենք հայտնվել, մեր  երկիրն է հայտնվել, և հաճախ ենք մենք լսում այն հրապարակումները, որ հարուցված են այս կամ այն քրեական գործերը առերևույթ պետական դավաճանության մասին, ի վերջո այս ամենի մեծ մասը հատկապես պետական գաղտնիքի հետ կապված իրավահարաբերությունների խախտում է եղել։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իրավակարգավորումները չափազանց կարևոր են։ Արդյո՞ք այս օրենսդրական նախագիծը ունի բավարար հստակություն և բավարար ուղղվածություն, որ ապահովվի այդ ամենը։ Ակնհայտորեն այս օրենքի նախագիծը չի բավարարում սահմանադրական այն պահանջին, որ ցանկացած իրավունքի սահմանափակում, պետք է հիմնավորված լինի օրենքով և երաշխավորված անվտանգության տեսակետից։ Այստեղ չկա բավարար հիմնավորվածություն առ այն, թե որևէ իրադարձությունների վերաբերյալ տեղեկատվությունը սկսած ռազմավարականից՝ ավարտված սովորական քաղաքացիական կյանքով, ինչ հիմնավորումներով է գրված, ճանաչվում տվյալ տեղեկատվությունը պետական գաղտնիք։ Կարող է լինել իրավիճակ, երբ պետական պաշտպանության անձի կոշիկի չափսը կարող է վերագրվել որպես պետական գաղտնիք։ Այսպիսի անորոշության պայմաններում անհնար է պատկերացնել, թե որոնք են այն տեղեկությունների ծավալը, ուղղվածությունը, որոնք որ մինչև խորքը կարող են գնահատվել որպես պետական գաղտնիք և կարող են հետագայում էլ գաղտանգրման չափորոշիչները լինել տրամաբանական։ Որևէ չափորոշիչ չկա գրված օրենքում, ընդլայնված գերատեսչական ցանկերը ներկայացնում են պետական մարմինների ղեկավարները, բայց՝ ինչ չափանիշից ելնելով, այդպես էլ հստակեցում չկա։ Ստացվում է, որ ցանկացած մեկը ազգային անվտանգության ծառայությանը կարող է առաջարկել  ինչ-որ մի տեղեկատվություն,համարել պետական գաղտնիք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ առաջնային մանդատով օժտված անձը ընտրվում է երկրի ղեկավար, վարչապետ կամ նախագահ, այս անձանց օրենքի ուժով տրվում է պետական գաղտնիքի իրավունք, պատգամավորը ասում է պետք է գաս, թույլտվության ռեժիմով անցնես և ստուգվես առողջապահական տեսակետից շիզոֆրենիկ եք, թե՝ ոչ։ Այդ անձիք ստուգվո՞ւմ են, շատ պատգամավորների մասով վերապահումներ ունեն․ «Պաշտոնապես դիմել եմ ԱԱԾ , ստացել եմ պատասխան, ոչ մեկի պետական գաղտնիքի թույլտվությունը դադարեցված չի եղել, բայց ստանում ենք անընդհատ մերժում ԱԱԾ-ից, այս կամ այն տեղեկատվությունը ստանալու համար։ Չափազանց կարևոր է այս բոլոր հարցերի մանրամասն քննարկումը։ Այն մարդիկ, ովքեր վտանգ են ներկայացվում օր առաջ պետք է  ազատվեն պաշտոններից և ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։