|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության ընտրությունները, ասում են, ԱԺ պատգամավոր, ՔՊ աշխատակազմի ղեկավար Արուսյակ Մանավազյանին էլ են իջեցրել «օդերից», ինչպես մի շարք այլ ՔՊ-ականների։
Փաշինյանի աջ ձեռքը, որը նաեւ նրա թերթի, ընտանիքի ու ՔՊ-ի գանձապահն է երկար տարիներ, մինչեւ վարչության ընտրությունները թե՛ խմբակցությունում, թե՛ կուսակցությունում ամենաազդեցիկ մարդկանցից էր, «ռուլիտ էր անում» շատ ներկուսակցական, ներիշխանական պրոցեսներ, ղեկավարում էր ՔՊ-ական կանանց:
Շատերը կասկած չունեին, որ Փաշինյանի շնորհիվ նա ընտրություններին բարձր ձայներ է ստանալու։ Սակայն 1000-ին մոտ պատվիրակներից նա ընդամենը 308 ձայն է ստացել եւ վարչության կազմում կարողացել է ընդգրկվել միայն կանանց քվոտայի շնորհիվ` 316 ձայն ստացած Սասուն Միքայելյանին դուրս մղելով։
ՔՊ-ում ասում են, որ նա «մանթրաժի» մեջ է, եւ դա նաեւ նշանակում է, որ Փաշինյանը բավարար հեղինակություն չունի կուսակցությունում, հազիվ իր հարցերն է կարողանում լուծել, իսկ նրա մերձավորներին անգամ մարդիկ ձայն չեն տալիս, որովհետեւ առաջնորդի կամքն այլեւս որոշիչ դեր չի խաղում։