|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ պաշտոնապես հաստատվել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից միլիոնավոր դրամների «չթույլատրված նվիրատվություններ» ստանալու փաստը:
Նախօրեին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական վարույթի շրջանակներում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմաթիվ ՍՊԸ-ներից, անանուն նվիրատուներից և ֆիզանձերից օրենքի խախտումներով ստացել է գումարներ, իսկ հետագայում դրանք սահմանված կարգով չի փոխանցել հետ նվիրատուներին կամ վերադարձրել բյուջե։
Տարակուսելի է նաև այն փաստը, որ հարցի պատասխանող, ՔՊ կուսակցության պաշտոնատար անձ լիազորված Արուսյակ Մանավազյանը նույնիսկ չի մասնակցել ԿԿՀ հանձնաժողովի սույն գործի քննությանը: Նա առաջարկել է նիստն անցկացնել առանց իր ներկայության։
Արդյունքում՝ հանձնաժողովը արձանագրել է իշխող կուսակցության կողմից ՀՀ սահմանադրության, մի շարք օրենքների խախտման փաստը (տե՛ս փաստաթղթերը) իսկ ԱԺ ՔՊ պատգամավոր Մանավազյանին էլ ենթարկել է վարչական տույժի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում