Փոխարժեքներ
24 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Օգոստոսի վերջին թուրքական Kınalıada կորվետը ծովակալ հյուսեյն Տըղըլի հրամանատարոթյամբ ժամանել էր Տրիպոլի՝ երկու երկրների ռազմածովային ուժերի մարտունակության եւ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ զորավարժւթյունների համար: Թուրքական պատվիրակությանը դիմավորել է Լիբիայում Թուրքիայի դեսպան Գյուվեն Բեգեչը, ինչն ընկալվում է որպես Անկարայի եւ Տրիպոլիի ռազմածովային գործընկերության ուժեղացման նշան։Լիբիայի պաշտպանութայն փոխնախարարի, ռազմածովային ուժերի հրամանատարի եւ առափնյա պահպնության ղեկավարի հետ համատեղ հանդիպում է ունեցել Թուրքիայի ռազմածովային ուժերի պատվիրակության հետ՝ անվտանգւթյան եւ պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման, ինչպես նաեւ իր երկրի ծովային կարողությունների ամրապնդման քննարկման նպտակով:
Թուրքական ակտիվությունը լիբիական եւ ավելի լայն՝ հյուսիսաֆրիկյան ուղու վրա, զուգահեռաբար ընթանում է նաեւ Լիբիայի արեւելքի հետ հարաբերոթյունները կարգավորելու հաջող փորձերի հետ։ Ավելի վաղ Թուրքիան եւ Լիբիայի ազգային բանակը (ԼԱԲ) պաշտպանական համագործկցության մասին համաձայնագիր էին կնքել ԼԱԲ-ի ցամաքային զորքերի շտաբի պետ Սադամ Հաֆթարի (Խալիֆա Հաֆթարի որդին) Անկարա կատարած այցի ընթացքում: Հայտնի է՝համաձայնագիրը ներառում է բազմաթիվ ուղղություննր, ինչպիսիք են զենքի եւ ԱԹՍ-ների մատակարարումը, ռազմական պատրաստության ծրագերը եւ ռազմական ենթակառուցվածքների զարգացումը: Բացի այդ, թուրքական ազգային ավիափոխադրող THY-ն վերսկսել է թռիչքները Բենգազի քաղաքացիական պատերազմից 10 տարի անց: Այս ամենը ցույց է տալիս թուրքական կողմի պատրաստակամությւնն՝ ամենաակտիվ դերը խաղալ Լիբիայում ռազմական կառույցի վերակազմավորման, իսկ հնարավոր է՝ երկրի արեւելյան եւ արեւմտյան շրջանների միջեւ կենտրոնախույս գործընթացների մոդերացիայի գործում։
Այս վարկածի անուղղակի հաստատումը Լիբիայի արեւելքում՝ Թոբրուկում, խորհրդարանի կողմից Թուրքիայի հետ էներգառեսուրսների հետախուզման մասին համաձայնագրի վավերացման նախապատրաստումն է, որի համար ստեղծվել է ծովային սահմանների սահմանազտման մասին համաձայնագրի ուսումնասիրման հանձնաժողով։ Անկարայի եւ Բենգազիի նման համաձայնագիր պատկերացնել, հաշվի առնելով հյուսիսաֆրիկյան երկրի միասնական տրանսպորտային հաղորդակցությունները, դժվար է պետության վերամիավորումից դուրս: Իհարկե, երկրի հաջող միավորումը լրացուցիչ կամրապնդի Անկարայի դիրքերը Միջերկրական ծովի արեւելյան հատվածում։
Իհարկե, թուրքերի համար չափազանց դժվար կլինի այստեղ պահպանել Տրիպոլիի եւ Բենգազիի միջեւ անհրաժեշտ հավասարակշռությոնը՝ հաշվի առնելով խնդրի նախապատմությունը։Հիշեցնենք՝ 2020 թ-ին Թուրքիան օգնեց հետ մղել ԼԱԲ-ի (ԱՄԷ-ի եւ Եգիպտոսի աջակցությամբ) հարձակումը Տրիպոլիի վրա։ Շրջնցելով ՄԱԿ-ի արգելքը՝ Թուրքիան ռազմական համագործկցության համաձայնագիր է ստորագրել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի հետ՝ անօդաչու թռչող սարքեր, զրահատեխնիկա մատակարարելու, ռազմական մասնագետներ (այդ թվում՝ սիրիացի վարձկաններ) ուղարկելու մասին։ Հատկապես կարեւոր է՝ տվյալ փաստաթուղթը մինչ օրս նախատեսում է լիբիական տարածքում թուրքական ռազմաբազայի ստեղծում, իսկ Անկարային օժտում է «Լիբիայի Անցումային ազգային խորհուրդի եւ մայրաքաղաքի պաշտպանության» մանդատով։ Բացի այդ, թուրքական կողմը իրավունք է ստացել վերապատրաստել եւ զինել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի կողմից վերահսկվող տարածքում գործող ոստիկանությանը, աջակցել նոր ռազմական հետախուզական գործկալության ստեղծմանը եւ Լիբիայում աշխատող թուրքական ընկերությոնների պահպանության համար ուժերի ձեւավորմանը:Օգոստոսին 2020 թ-ում Թուրքիան, Լիբիայի Անցումային ազգային խորհուրդ եւ Քաթարը ստորագրեցին եռակողմ արձանագրություն՝ Միսրաթում ռազմական ուսուցման եւ համագործակցության համակարգման կենտրնի ստեղծման մասին: Հիմնական նպատակը լիբիական նոր կանոնավոր բանակի ստեղծումն ու ուսուցումն է՝ Լիբիայի Անցումային ազգային խորհրսի վերահսկողության ներքո։ 2023 թ-ի վերջին Թուրքիայի խորհրդարանը երկարաձգեց Լիբիայում զորքեր տեղակայելու թույլտվությունը մինչեւ 2026 թ-ի հունվար: Սա խոսում է այն մասին, որ երկրում գործողության շուտափույթ ավարտ չի սպասվում: Թուրքիային դեռեւս չի հաջողվել իրավաբանորեն ամրապնդել հենակետը Լիբիայի տարածքում, չնայած Ալ-Հոմս նավահանգստում ռազմաբազա ստեղծելու մասին լուրերին: Դրան խանգարում են դեռեւս անավարտ հակամարտությունն ու տեղի էլիտաների մի մասի կողմից կոնսենսուսի բացակայությունը։
Միեւնույն ժամանակ, ռուսական եւ արտասահմանյան շատ աղբյուրներում նշվում է՝ խոսքը Թուրքիայի ռազմածովային նավատորմի նավերի տեղակայման համար լիարժեք բազայի մասին է, որը ոչ միայն ամուր հիմք էր պատրաստում լիբիական ռազմական գործողությոնների թատերաբեում երկարաժամկետ ամրապնդման համար, այլեւ Արեւելյան Միջերկրական ծովի էներգառեսուրսների համար պայքարում երկար ժամանակ գնում էր գիտակցված էսկալացիայի: Այդ գծից Անկարան կկարողանա հրաժարվել ոչ շուտ, քան հաֆթարից երկաթբետոնե երաշխիքներ կստանա, որ երկրի արեւմուտքի հետ ավելի վաղ համաձայնեցված բոլոր մանրամասները հաշվի կառնվեն, կօրինականացվեն եւ կպահպանվեն Լիբիայի Արեւելքի կողմից։
Հազիվ թե Բենգազիում եւ Թոբրուկում մոռանան, թե ինչպես ռազմական հաջողություններով ոգեշնչված Թուրքիայի առաջնորդ Էրդողանը, որը վերջին տարիներին աջակցում էր Լիբիայի Անցումային ազգային խորհրդիին, հրապարակավ մերժեց Լիբիայում խաղաղ բանակցությոնների առաջարկները եւ հայտարարեց, որ գործողությունը «կշարունակվի մինչեւ Հաֆթարի նկատմամբ լիակատար հաղթանակը»: Ինչպես ասում են՝ «խոսքը ճնճղուկ չէ», հատկապես Արեւելքում։ Բացի այդ, վերջին հակառակորդների միջեւ շփումների հաստատումը դեռեւս չի ուղեկցվել Էրդողանի եւ Հաֆթարի դեմ առ դեմ հանդիպմամբ։
Հարկ է հիշեցնել՝ Լիբիան արդեն երկար տարիներ դասվում է «չկայացած» եւ «ապստամբ պետությունների» շարքին, քանի որ երկիրն ունի միայն պետականության ձեւական հատկանիշներ.չի վերահսկում իր տարածքը, հետեւաբար մնում է սահմանակից բոլոր երկրների, ինչպես նաեւ տարածաշրջանում ազդեցիկ հարեւանների կամքի պատանդը, որոնց շարքին է դասվում Թուրքիան։
Աֆրինում թուրքական ռազմական արտադրանքի եւս մեկ կարեւոր գործընկեր եւ ներմուծող, Լիբիայի հետ միասին, Եգիպտոսն է: Հատկանշական է, որ Լիբիայի Արեւելքի հետ հարաբերությունների եւ կապերի հաստատումը զարգանում է բուրգերի երկրի հետ Թուրքիայի շփումների ամրապնդմանը զուգահեռ։
Մայիսին Անկարան եւ Կահիրեն երկու կարեւոր համաձյնագիր են ստորագրել, որոնք ընդլայնում են երկրների համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Այս մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։ Թուրքական BOTAŞ պետական նավթագազային ընկերությունը եւ եգիպտական գազի հոլդինգային ընկերությունը (EGAS) համաձայնագիր են ստորագրել Եգիպտոսում հեղուկացված գազի վերազննման լողացող տերմինալի (FSRU) շահագործման վերաբերյալ:Առաջին անգամ Թուրքիայից նման սարքավորումը պարբերաբար կաշխատի արտերկրում։
Թեեւ Լիբիայում Ռուսաստանի մանեւրելու դաշտը փոքր-ինչ նեղացել է, պետք չէ թերագնահատել նաեւ ներքին հակասությունների աստիճանը, որոնք կարող են կոտրել Թուրքիայի խաղը։ Աֆրիկյան երկրի պատմությունից հայտնի են այս երկրի երեք հիմնական շրջանների՝ Տրիպոլիտանիայի, Կիրենաիկայի եւ Ֆեցցանի միջեւ առկա անհավասարակշռությունները: Պատմականորեն նրանց միջեւ հակասությունները զգալիորեն ավելի շատ էին, քան շփման կետերը, իսկ արտաքին դերակատարները միշտ առանցքային դեր են խաղացել նույնիսկ 20-րդ դարում Լիբիայի միավորման գործում։ Մուամմար Ղադաֆիի իշխանության գալուց առաջ դաշնային կառավարման ձեւը կրկնակի փոխզիջման արդյունք էր՝ մի կողմից՝ դրա յուրաքնչյուր բաղադրիչ մասի ներսում հակադիր հոսանքների, մյուս կողմից՝ հաղթանակած տերությունների միջեւ։ Իր հերթին, ԽՍՀՄ-ն եւ արաբական պետությունները պաշտպանում էին Լիբիայի զարգացումը որպես ունիտար պետություն։ Արդյունքում, Լիբիայի դաշնությունը ստեղծվեց «սահմանափակ կենտրոնացման» հայեցակարգի հիման վրա եւ արդեն այդ ժամանակ, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, համարվում էր «ապագայում ունիտար պետության նպատակին հասնելու առաջին քայլը»։
Միեւնույն ժամանակ, յուրաքանչյուր նահանգ ուներ իր գործադիր եւ օրենսդիր մարմինները։ Կենտրոնական եւ գավառական կառւյցների միջեւ հարաբերությունների եւ լիազորությունների սահմանազատումը բնութագրվում էր ծայրահեղ անորոշությամբ, ինչը դժվարացնում էր պետական մեխանիզմի աշխատանքը, որպես ամբողջություն, նույնիսկ նախկին Ջամահիրիայի շրջանակներւմ: Սահմանադրության հոդվածների մեկնաբանման մեջ պարբերաբար առաջանում էին մրցակցոթյուն եւ տարաձայնություններ, ինչպես նաեւ չարդարացված զուգահեռություն, ինչը բարենպաստ հող էր ստեղծում կենտրոնախույս միտումների ուժեղացման համար: Մարզային խորհուրդների կողմից ընդունված օրենքները հաճախ չէին համապատսխանում ընդհանուր ֆեդերալ օրենսդրությանը: յԱնուամենայնիվ, մարզային խորհուրդների կողմից ընդունված օրենքնրը հաճախ հակասում էին դաշնային օրենսդրությանը: Հայտնի է՝1950-ական թվականներին Լիբիայի բյուջեի զգալի մասն ամբողջությամբ ձեւավորվել է բրիտանացիների եւ ամերիկացիների կողմից։
Կարեւոր նշանակություն ունեցան լիբիական հասարակության սոցիալ-տնտեսական կառուցվածքի փոփոխությունները։Արխայիկ հիմքերով այս թերզարգացած ագրարային երկրում նավթի արդյունահանման եւ արտահանման սկիզբով արագացավ սոցիալական տարբերակումը, բնակչության քաղաքաշինությունը։ Բացի այդ, սկսվեց ազգային բուրժուազիայի արագ աճը։Սկզբում այդ աճը նկատվել է օտարերկրյա նավթային ընկերությունների գործունեության սպասարկման հետ կապված ոլորտներում։ Իրանում, Իրաքում, Սաուդյան Արաբիայում եւ Քուվեյթում նավթի արդյունահանման տեմպերով առաջ անցնող նավթային բումն արագորեն դարձավ բյուջեի աննախադեպ մուտքերի աղբյուր, ինչը խթան հանդիսացավ մարզերի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունների եւ գործարար կապերի զարգացմանը: Տեղանքը եւ տարածաշրջանային մեկուսացումը սկսեցին սպառնալիք հանդիսանալ հենց պետականության եւ միապետության պահպանման շահերի համար:
Ղադաֆիի օրոք Լիբիան Թուրքիայի հետ ամուր տնտեսական կապեր ուներ։ Այն բանից հետո, երբ ծովային շելֆում հայտնաբերվեցին բնական գազի լուրջ պաշարներ, գոտիների սահմանների ճշգրիտ կոնֆիգուրացիան դարձավ միջպետական ձգձգված վեճերի առարկա:
Լիբիայի ազգային բանակի՝ Խալիֆա Հաֆթարի եւ Լիբիայի Անցումային ազգային խորհրդի՝ Ֆաիզ Սարաջի միջեւ քաղաքացիական պատերազմը խախտեց նախկին դիվանագիտական կապերը։ Այն գործնականում զրոյացրել է Ղադաֆիի օրոք երկրում կատարված խոշոր թուրքական ներդրումները։ Այսօր Լիբիայում խորհրդարանական եւ նախագահական ընտրությոնների հարցը, ըստ էության, կասեցված է, իսկ ընդունված սահմանադրական հռչակագրի շուրջ կոնսենսուս չկա: Գլխավոր հակասությունն այն է, որ Լիբիայի առավել ռեսուրսային հարուստ մասը՝ Կիրենաիկան, ստիպված է զիջել ավելի խիտ բնակեցված Տրիպոլիտանիային (երկրի բնակչության 2/3 – ը)։ «Փափուկ ֆեդերացիան» կարող է օգնել հավասարակշռել այս համակարգը: Այս նախագծի հեղինակների կարծիքով՝ Կիրենաիկայի եւ Ֆեցցանի համար խորհրդարնում տեղերի որոշակի ավելացումը պետք է հավասարակշռվի Տրիպոլիտանիայի անջատման սահմանադրական երաշխիքներով եւ նավթային եկամուտների մի մասը Կիրենաիկայի եւ Ֆեցցանի օգտին փոխանցելով:
Ամեն դեպքում, մինչեւ միասնական Լիբիան, որը լրջորեն ինչ – որ բան կերաշխավորի, թուրք ստրատեգները դեռ շատ պետք է գնան, հետեւաբար՝ ռուսների համար «լիբիական դուռ» մտնելու համար դեռ ուշ չէ։ Միեւնույն ժամանակ, Հաֆթարի հետ ձեռք բերված կապերից եւ մրցակցային առվելություններից օգտվել հնարավոր կլինի միայն մեր մրցակիցների եւ հակառակորդների հակասությունների վրա հմտորեն խաղալու դեպքում, երբ լիբիական տարածաշրջանների պոտենցիալների տարբերությունն օգտագործենք հանուն երկարաժամկետ շահերի՝ առանց մանրուքների փոխանակման։
Յուրի Կուզնեցով
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի