|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը եւ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում հինգ տուրից հետո ունեն 4-ական միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում են աղյուսակը:
Տեղեկացնենք, որ 18-ամյա Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացված օփենում լրացրել է գրոսմայստերի նորմա:
Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող օփենում ինը տուրից հետո Սարգիս Վ. Մանուկյանը վաստակել է 6, Արմինե Բաբայանը` 5 միավոր:
8,5 միավորով աղյուսակը գլխավորում է Օմիդ Նորուզին (Իրան):
Մինչև մրցաշարի ավարտը մնացել է երկու տուր: