|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը եւ Սամվել Տեր-Սահակյանը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել են 4,5-ական, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ Մարտիրոսյանը` 4-ական միավոր. հայտնում է armchess.am-ը:
Աղյուսակը 5,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Կոչեեւը եւ միջազգային վարպետ Վլադիսլավ Կովալյովը (Բելառուս):
Վրաստանի Փոթի քաղաքում անցկացվող Նանա Ալեքսանդրիայի գավաթում գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը վեց տուրից հետո վաստակել է 5 միավոր եւ գրոսմայստերներ Լեւան Պանցուլայայի եւ Լուկա Պաիճաձեի (Վրաստան) հետ գլխավորում է աղյուսակը: Գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանն ունի 4,5 միավոր:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը Իսպանիայի Բարսելոնա քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո վաստակել է 4,5 միավոր: Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն ունի 4 միավոր: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Սիմեն Ագդեստեյնը (Նորվեգիա):