Փոխարժեքներ
20 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 450.23 |
RUB | ⚊ | ₽ 4.5938 |
GBP | ⚊ | £ 516.62 |
GEL | ⚊ | ₾ 139.96 |
Ընդ որում՝ Չինաստանը հաստատել է կազմակերպությանը անդամակցելու Բաքվի հայտի աջակցությունը: Ադրբեջանը ներկայումս ՇՀԿ-ում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ, սակայն դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել:
Հայաստանի ԱԳՆ-ն չի մեկնաբանել ՇՀԿ-ին անդամակցության հայտի արգելափակման մասին լուրերը: Այդ գերատեսչության մամուլի քարտուղարը խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Պակիստանը արգելափակել է Շանհայի համագործակցության կազմակերպությանն անդամակցելու Երեւանի հայտը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակելու է աշխատել ՇՀԿ անդամ շահագրգիռ երկրների հետ կազմակերության հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ, եւ, իրոք, Պակիստանի եւ Հայաստանի արտգործնախարարները պայմանավորվել են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ինչը հազիվ թե տեղի ունենար առանց Բաքվի համաձայնության:
Իրականում նշանակություն չունի, թե ով է պաշտոնապես մերժել Ադրբեջանի եւ Հայաստանի՝ ՇՀԿ-ին անդամակցելու հայտերը: Իրական պատճառը Ամերիկայի Հարավային Կովկաս մուտք գործելն է Կենտրոնական Ասիայի նոր արեւմտյան նեոգաղութացման մոդելով, ինչը հազիվ թե ձեռնտու է Չինաստանին եւ Ռուսաստանին:
2025 թ-ի օգոստոսի 8-ին դրանք հանդիպել են Սպիտակ տանը, որտեղ նրանց ընդունել է Թրամփը: Փակ դռների հետեւում ամերիկացի բանկցողները համաձայնեցրել են ռազմավարական դաշնագրի մանրամասները. Հայաստանը Սյունիքի սահմանամերձ տարածքը 99 տարով վարձակալության է հանձնելու ամերիկացիներին: Ենթադրվում է՝ մասնավոր կապալառուների միջոցով անդրօվկիանոսյան գործընկրները կկառավարեն այդ միջանցքը, կապահովեն դրա անվտանգությունն ու դրանից շահույթ կստանան: Նախագծի ավարտից հետո ԱՄՆ-ը մշտական ներկայություն կստանա Հարավային Կովկասում եւ ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային ուղիղ կամուրջ: Միջանցքն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով՝ Ադրբեջանը միացնելով Նախիջեւանին: Մինչ այժմ այդ երթուղին անցնում էր Իրանի Արեւելյան Ադրբեջան եւ Արդեբիլ նահանգներով, ինչը Թեհրանին որոշակի առավելություն էր տալիս: «Թրամփի Զանգեզուրի միջանցքը Իրանի ռազմավարական մղձավանջն է», - վստահ է Iran So Far Away պորտալը:
Իրանի տնտեսությունը, որն արդեն տուժել է պատժամիջոցներից եւ մեկուսացումից, կարող է լուրջ կորուստներ կրել: Ներկայումս Իրանը տարեկան վաստակում է 4-5 մլրդ դոլար բեռնափոխադրումների եւ էներգակիրների տարանցման վրա: Զանգեզուրը շահագործման հանձնելով՝ երկիրը կարող է կորցնել այդ գումարի 20-30 տոկոսը՝ մոտ 1,5 մլրդ դոլար: տարեկան իրանական «Նուրդուզ» անցակետը Հայաստանի հետ սահմանին օրական բաց է թողնում մինչեւ 200 բեռնատար: Եվս 43 հազար թուրքական բեռնատար ամեն տարի անցնում է Իրանը՝ ուղեւովելով դեպի Կենտրոնական Ասիա: Հայաստանի հարավով հոսքերը վերաուղղելու դեպքում Թեհրանը տարեկան կկորցնի 44 հազար սահմանահատում, ինչը համարժեք է 176-220 միլիոն ԱՄՆ՝ դոլար փոխադրման վճարի տեսքով: 2024 թ-ին երկկողմ առեւտրի ծավալը կազմել է 737,4 մլն, որի 70% - ը բաժին է ընկնում դեպի Հայաստան իրանական արտահանմանը: Ցամաքային սահմանի խզումը նշանակում է դրա գրեթե ամբողջական դադարեցում: Մաքսային, վառելիքի եւ լոգիստիկ ծառայությունները Իրանին բերել են 1 միլիարդ դոլար՝ անցյալ տարի. Կտրուկ կնվազեն այդ եկամուտները։ Իրանի հյուսիս-արեւմուտքում 200 հազար աշխատատեղ կարող է անհետանալ բեռնափոխադրումների, տերմինալների եւ լոգիստիկայի ոլորտում:
Էներգետիկ քարտեզը արմատապես փոխվում է: Կասպյան ավազանի նավթն ու գազը կշրջանցեն Իրանին, փոխարենը Զանգեզուրով եւ Թուրքիայով կուղեւորվեն Եվրոպա՝ ԱՄՆ-ի վերահսկողության ներքո:
Իրանը կորցնում է միակ ցամաքային ճանապարհը դեպի Հայաստան, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ դեպի Հարավային Կովկաս եւ Եվրոպա: Սա փաստացի բացառում է Թեհրանին տարածաշրջանային առեւտրային եւ էներգետիկ ցանցերից։ Տասնամյակներ շարունակ Իրանն օգտագործել է աշխարհագրությունը որպես տարածաշրջանային ազդեցության լծակ։ Զանգեզուրի հիպոթետիկ անցումով ԱՄՆ-ի ձեռքը այդ ազդեցության լծակները վերանում են: Միեւնույն ժամանակ, Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը կաճի՝ ամրապնդվելով Վաշինգտոնի երկարաժամկետ ներկայությամբ:
«Թրամփի ուղի» նախագիծը նաեւ ուղղակիորեն մրցակցում է Հյուսիս-Հարավ միջանցքի՝ իրանա – ռուս-հնդկական առաջատար առեւտրային նախաձեռնության հետ՝ խաթարելով Թեհրանի մի քանի մնացած աշխարհատնտեսական ակտիվներից մեկը:
Թրամփը, ի թիվս այլ բաների, նպատակ ունի Էրդողանի օգնությամբ Անդրկովկասում, այնուհետեւ Կենտրոնական Ասիայում արեւմտամետ քաղաքական էլիտաների հետագա առաջխաղացմանը։Անդրկովկասում դա միանգամայն իրագործելի է եւ արդեն իրագործվում է, սիկ ահա Կենտրոնական Ասիայում ժամանակակից Բիլլի Բոնսի երազանքներն այնքան էլ իրական չեն այն պատճառով, որ տարածաշրջանում վերջին տարիներին կտրուկ ուժեղացել է Չինաստանը, եւ Ռուսաստանի ազդեցությունը չի վերացել:
Հենց այդ պատճառով էլ ՇՀԿ-ում Անդրկովկասը չեն ընդունում Պեկինի ու Մոսկվայի խոսուն լռության պայմաններում:
Առանցքային հարց. Ո՞րն է լինելու ԱՄՆ-ի հետագա դերը աշխարհաքաղաքական համակցության մեջ, որում առկա են երկու միջանցք՝ Զանգեզուրի եւ ցամաքային միջանցք դեպի Ղրիմ: ԱՄՆ-ն մտնում է Արաքսի ափերը եւ փորձում Մոսկվայի հետ քննարկել Զապորոժիեի եւ Խերսոնի շրջաններում ռուսական տարածքների մի մասի ճակատագիրը: Վաշինգտոնի ճնշումը Կիեւի վրա կապված է հենց այդ աշխարհաքաղաքական հանելուկի լուծման որոնման հետ:
Մինչդեռ Եվրոպայի քաղաքական մթնոլորտը հագեցած է Ռուսաստանի, այս անգամ արդեն ՆԱՏՕ-ի հետ նոր ռազմական բախման ակնկալիքներով: Պատմական փորձը եւ կանխատեսող որոշ կառույցներ վկայում են՝ «Հյուսիսային պատերազմից» հետո Ռուսաստանում սկսվում է «թուրքական պատերազմների» շարքը:
Ուկրաինայում զինված հակամարտությունից հետո, կարելի է ենթադրել, հերթը կհասնի ոչ թե Եվրոպային, այլ Անդրկովկասին եւ / կամ Կենտրոնական Ասիային՝ Ռուսաստանի ապակայունացման հեռանկարով Ուրալից մինչեւ Հեռավոր Արեւելք՝ այդ գործընթացում ներգրավելով արեւմուտքում Բաշկիրիային, Արեւելքում՝ Յակուտիային եւ, հնարավոր է, հարավում՝ Դաղստանին: Հազիվ թե պատահական է, որ Բաքվի որոշ քաղաքագետներ ուղղակիորեն ակնարկում են Կովկասում սահմանների հնարավոր փոփոխությունների մասին ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հետագա սրման դեպքում…
Թվում է, թե Անդրկովկասում Թուրքիայի ամրապնդումը նոր «հարյուրամյա» կովկասյան պատերազմի զրոյական ռիսկ չէ: Դա անելու համար շահագրգիռ դերասանները պարզապես պետք է փնտրեն եւ գտնեն նոր Շամիլ:Ով կարող է նախաձեռնել տարածաշրջանային պատերազմի ապակայունացում եւ բռնկում Ռուսաստանի հարավային սահմանին: Ամերիկա, որը միշտ գնում է «աշխարհաքաղաքական արյան» հոտին: ԱՄՆ-ը միշտ գիտի, թե որտեղ կարող է առաջանալ աշխարհաքաղաքական նոր լարվածության կետ, նոր մոդերացիայի հեռանկարային գոտի, որը նրանց խոստանում է ստանալ հերթական աշխարհաքաղաքական բոնուսը: «Թրամփի ճանապարհով», որը կգտնվի ամերիկյան մասնավոր ռազմական կազմակերպությունների վերահսկողության տակ, Հարավային Կովկաս կարող են գալ նույն ջիհադիստները՝ արդեն ռուսական Հյուսիսային Կովկաս ներխուժելու նպատակով: Եվ տեղի կունենա մի բան, որը բազմիցս է տեղի ունեցել.Ամերիկան լարվածություն է ստեղծում, յանուհետեւ առաջարկում է իր ծառայությունները՝ այն վերացնելու համար:
Ուստի, մեր կարծիքով, Ռուսաստանի Դաշնության համար «Հարավային պատերազմների» հեռանկարն ավելի հավանական է, քան նոր «եվրոպական պատերազմի» սկիզբը:
Այս առնչությամբ ինչ են մտածում Հայաստանում եւ Ադրբեջանում՝ Հարավային Կովկասի երկու փոքր հանրապետությւններում, որոնք սպասում են, որ «Թրամփի ճանապարհով» իրենց խաղաղություն կգա, այլ ոչ թե պատերազմի հրդեհ:
Իսկ նրանց կարծիքն այդ մասին ոչ ոք չի հարցնում։
Թիմուր Գարաեւ
Աղբյուրը՝՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի