Միասին կարող ենք
կարևոր
370 դիտում, 56 րոպե առաջ - 2026-05-17 17:52
Քաղաքական

Ես ձեզ խոստանում եմ, բոլոր խնդիրներն արագ լուծելու եմ, ուղղակի պետք է քանդողին փոխարինենք կառուցողով․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նոր Հաճնում

Ես ձեզ խոստանում եմ, բոլոր խնդիրներն արագ լուծելու եմ, ուղղակի պետք է քանդողին փոխարինենք կառուցողով․ Ռոբերտ Քոչարյանը՝ Նոր Հաճնում

«Նոր քննարկում էինք ադամանդագործության հարցը և թե ինչ ծավալի արտադրություն է եղել այստեղ։ Ինձ հիշեցնում էին. ես ինչ-որ թվեր լավ չէի հիշում, բայց հետաքրքիր էր, որ տեղի ժողովուրդը լավ է հիշում, թե ոնց այդ ոլորտը զարգացավ այստեղ և քառապատկվեց, հինգապատկվեց, միգուցե տասապատկվեց. արդեն չեմ կարողանում այդ թվերը վերհիշել։ Ասում են, որ դեռ կա արտադրություն, բայց բավական փոքր ծավալի։

Եվ այն ժամանակ հարցի լուծումը հետևյալ տարբերակով եղավ։ Ադամանդագործության հիմնական հարցը հենց հումքն է, ադամանդն է, որը այստեղ մշակվում էր։ Երբ լուծեցինք հումքի հարցը, թռիչքաձև աճ եղավ Հայաստանում ընդհանրապես, և հատկապես Նոր Հաճնում։ Կային մասնագետներ, կային արտադրական հզորություններ, և իշխանության կողմից համեմատաբար համեստ, փոքր ջանքով շեշտակի մեծ արդյունք մենք գրանցեցինք։ Եվ շատ ու շատ ոլորտներում, ոչ միայն ոլորտներում, շատ հարցեր կան նաև քաղաքականության մեջ. եթե կա ցանկություն, եթե կա համոզմունք, ապա փոքր քայլով կարող ես լուծել մեծ հարց։

Փոքր երկիրը կարող է դառնալ մեծ խաղացող. կախված է նրանից, թե ինքն իր պոտենցիալը լա՞վ է պատկերացնում, թե լավ չի պատկերացնում. քայլե՞ր է անում, որոնք այդ ներուժը փոքրացնում են, թե հակառակը՝ քայլեր է անում, որ այդ ներուժը եռապատկվում ու քառապատկվում է։

Այն, ինչ կատարվում է հիմա, ուղղակի թշնամություն է սեփական երկրի և սեփական ժողովրդի նկատմամբ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Նոր Հաճնում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։