|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այսօր Արմավիրի մարզում էր, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ելույթից հետո հրապարակվել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տեսաուղերձը՝ ուղղված արմավիրցիներին։
«Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր աշխատասեր ժողովորդոն իր հողի վրա ապահով ու հարուստ ապրի, իսկ Արմավիրն դառնա երկրի տնտեսական հզոր հենասյուներից մեկը։ Մենք վերականգնելու ենք մեր արժեքները՝ Էջմիածինը, հայ հավատքը, մեր միասնության հիմքերը։
Դրա համար պետք է տանենք գլխավոր հաղթանակը։ Վաղարշապատը, Արմավիրը, Մեծամորը, Բաղրամյանն ու Փարաքարը պարտավոր են հաղթել չարին։ Փոփոխությունը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է։
Ամուր հավատք, միասնական ժողովուրդ, ուժեղ Հայաստան։ Փոփոխությունները գալիս են»,-ասել է Կարապետյանը։