|
Փոխարժեքներ
15 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը, տնային կալանքով պայմանավորված, հեռահար ձևաչափով է ուղերձ հղել մարզի բնակիչներին.
«Շնորհակալություն եմ հայտնում որ հենց առաջին օրից դուք մեր կողքին եք օգնում եք մեզ ազատագրենք մեր հայրենիքը մեր երկրին այսքան չարիք բերած իշխանությունից: Մենք ամեն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգա շատ ապահով, շատ խաղաղ, շատ հարուստ և ապրի բարեկեցիկ կյանքով:
Դրա համար մենք պետք է միասին անենք գլխավոր քայլը՝ տանենք մեծ հաղթանակ և դրանից հետո տանելու ենք ուրիշ հաղթանակներ․ հաղթելու ենք աղքատությանը, հաղթելու ենք վախը, միավորելու ենք մեր պառատկված ժողովրդին:
Մենք ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք, որ հայը նվաստացած չէ, հայը ուժեղ է, հայը արժանապատիվ է․ դուք պետք է մեզ օգնեք հաղթել չարին․ Ճամբարակը պարտավոր է հաղթել չարին, Մարտունին պարտավոր է հաղթել չարին, Վարդենիսը պարտավոր է հաղթել չարին, Գավառը պարտավոր է հաղթել չարին․ մենք միասին տալու ենք չարի վերջը, փոփոխությունը գալիս է, Հաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»,- նշել է նա։