|
Փոխարժեքներ
17 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.23 |
| EUR | ⚊ | € 428.95 |
| RUB | ⚊ | ₽ 5.0312 |
| GBP | ⚊ | £ 492.77 |
| GEL | ⚊ | ₾ 137.5 |
«Մի թեմա կար, թե պատերազմը ինչո՞ւ չեն կանգնեցրել
Նայեք, նույնիսկ այդ ժամանակ պաշտոն չունեի, փորձեցինք Ղարաբաղում ինչ-որ բան անել. Իշխան Սաղաթելյանը գիտի. ամեն ինչ արեցին, որ որևէ հնարավորություն չունենանք՝ որևէ կերպ ազդելու պրոցեսի վրա։ Նույնիսկ մի պահ մտածեցի, որ միգուցե պետք է Մոսկվա թռնել և փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կանգնեցվի։ Ասեմ. երրորդ-չորրորդ օրը ինձ համար պարզ էր, որ, հաշվի առնելով այն կազմակերպվածությունը, ինչ կատարվում է, լավ բանով չի ավարտվելու։
Նույնիսկ այն ժամանակ դատարանի արգելք ունեի դուրս գնալու. դատավորից ստացել էի երկիր բացակայելու թույլտվություն, բայց կովիդի ժամանակ էր, և առանց թեստի հնարավոր չէր նույնիսկ ինքնաթիռ նստել։ Հանձնել եմ թեստը. լրիվ առողջ էի, որևէ խնդիր չունեի, և ստացել եմ պատասխան, որ ես կովիդ ունեմ։ Գնել ենք արագ թեստեր, չորս-հինգ հատ փորձել ենք. բոլորը բացասական էր, կովիդ չունեի։ Նույնիսկ այդ ճանապարհով ամեն ինչ արեցին, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ»,- այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, Չարենցավանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։