կարևոր
832 դիտում, 3 ժամ առաջ - 2025-09-04 17:46
Աշխարհ

Նոր իրողությունները Կովկասում և «Թրամփի ճանապարհը»

Նոր իրողությունները Կովկասում և «Թրամփի ճանապարհը»
Հայաստանի վարչապետի կողմից Վաշինգտոնում փաստաթղթերի փաթեթի ստորագրումը՝ խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին հռչակագիրը, Ադրբեջանի հետ խաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումը, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին պայմանավորվծությոնները, ինչպես նաեւ էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում ԱՄՆ-ի հետ համագործակցության մասին համաձայնգրերը, ինչպես նաեւ ամերիկացիների կողմից «խաղղաության խաչմերուկ» նախագծի ճանաչման մասին հուշագիրը դարձել է առանցքային իրադարձություն, որն արդեն իսկ ընկալվում է որպես նոր քաղաքական իրականության սկիզբ: Հայ հասարակության մի մասի համար սա կարծես դիվանագիտական հաղթանակ է, մյուսի համար՝ ազգային կապիտուլյացիա, որի հետեւանքները լինելու են երկարաժամկետ եւ ոչ միանշանակ։

Երաշխիքների պատրանք

Հայկական իշխանությունը պնդում է՝ փաստաթղթերն ամուր հիմք են դնում խաղաղության համար։ Սակայն անվտանգության ոլորտի փորձագետների մեծ մասը դրանց շատ ավելի թերահավատորեն է նայում։ Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը հարցազրույցում նշել է՝ ստորագրված փաստաթղթերը չեն նշում ոչ երաշխավորներ, ոչ էլ պարունակում են կատարման գործուն մեխնիզմներ: Ավելին, ըստ նրա, դրանք անտեսում են հակամարտության բուն պատճառը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը եւ ստեղծում են հնարավոր «ամերիկյան երաշխիքների» պատրանք:      

«Չկա որեւէ ցուցում, թե որ պետությունը կամ պետությունների խումբը հանդես կգա որպես երաշխավոր։ Կներեք, Թրամփի հեռախոսահամարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվի: Դրան պետք է ավելի լուրջ մոտենալ եւ հասկանալ՝ Թրամփի հայտարարությունները մակերեսային են» – նշել է փորձագետը՝ հավելելով, որ ամերիկյան առաջնորդի համար ավելի կարեւոր էր հենց խաղաղության նախաձեռնությունը եւ նրան Նոբելյան մրցանակի ներկայացնելու Երեւանի ու Բաքվի համձայնությունը, իսկ Ալիեւի իրական զսպումը եւ Հայաստանին ռազմական սպառնալիքը կասկածելի է։ Թրամփը փառք է սիրում, եւ նրա համար տարբերություն չկա՝ դա Հայաստանն է, թե Ադրբեջանը։ Ավելին, օրեր առաջ նա խոսել էր «Աբրբեեջանի եւ Ալբանիայի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման» մասին։ Այսինքն՝ այդ մարդը չի տարբերում Ալբանիան եւ Հայաստանը։ Նման ցածր մակարդակի պայմաններում կարո՞ղ ենք արդյոք հույս ունենալ իրական խաղաղության եւ այն բանի վրա, որ ԱՄՆ-ն կզսպի Ալիեւին, որպեսզի նա հանկարծ չհարձակվի Հայաստանի վրա: Ոչ մի դեպքում. Ավելի շատ հարցեր են առաջացել, քան եղել են հանդիպումից առաջ, հավելել է նա։

Իսկապես, պաշտոնական Երեւանի կողմից տիրաժավորվող տրամաբանությունը, ըստ որի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջնորդությունը կբացառի Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից նոր ագրեսիայի հնարավորությունը, չի դիմանում փաստերի ստուգմանը։Բավական է նայել Մերձավոր Արեւելքին, որտեղ ամերիկյան ռազմական ներկայությունը տասնամյակներ է տեւում, բայց դա ոչ մի կերպ չի կանխւմ պատերազմները։ Կամ հիշել Աֆղանստանը, որտեղ ԱՄՆ-ի քսանամյա միջամտությունն ավարտվեց սրընթաց փլուզմամբ ու փախուստով։ Վաշինգտոնը երբեք պատերազմների մեջ չի մտել հանուն փոքր դաշնակիցների պաշտպանության – նրա գործողությոնները միշտ ենթակա են սեփական շահին։  Հայաստանը չի ստացել ոչ մի իրական երաշխիք՝ ոչ համատեղ պաշտպանության համակարգ, ոչ էլ հարձակման ժամանակ միջամտելու պարտավորություն։Առավելագույնը, ինչի վրա կարող է հույս դնել Երեւանը, դիվանագիտական հայտարարություններն են։

ՆԱՏՕ-ն Հայաստանում. կամավոր ընտրություն

Համաձայնագրերի ստորագրումը փաստորեն դարպաս բացեց ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության համար: Հայաստանը վերածվում է պլացդարմի, որը կօգտագործվի հակառուսական եւ հակաիրանական նպատակներով։ Այս գործընթացն ուղեկցվում է տեղեկատվական արշավով.իշխանամետ լրատվամիջոցներն ակտիվորեն «շրջանառում» «նոր դարաշրջանի» եւ «քաղաքակիրթ աշխարհի հետ համագործկցության» թեման։ Պատահական չէ՝ օրակարգում է հայտնվել օգոստոսի 23-ին Գյումրիում նախատեսված ակցիան։ Չնայած նախկինում նման ցույցերի համեստ մասշտաբներին՝ ներկայիս ակցիան բացահայտորեն առաջ էին մղում իշխանություններին հավատարիմ լրատվամիջոցները:Այն կարծես ուղղորդված գործընթաց է՝ մի տեսակ փորձնական գնդակ:Նպատակն ակնհայտ է՝ ձեւավորել հասարակական կարծիք՝ հօգուտ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման։  Բազան ինքնին վերջին զսպող գործոնն է Բաքվի եւ Անկարայի կողմից հնարավոր ագրեսիայի դեմ։ սԻկ ռազմավարական հեռանկարում՝ վերջին խոչընդոտը ՀԱՊԿ-ից Հայաստանի վերջնական դուրս գալու ճանապարհին։ Բողոքի ակցիան, չնայած լայն գովազդին, տապալվեց, քանի որ երեք տասնյակ մարդ էր մասնակցում դրան։ Ի պատասխան՝ մի շարք ընդդիմադիր խմբերի քաղաքացիներ եւ ակտիվիստներ կոնտրակցիա են իրականացրել՝ ի պաշտպանություն ռուսական ռազմական ներկայության, որին ավելի շատ մարդ է եկել։

Վերահսկողություն առանց ինքնիշխանության

Առանձին ուշադրության է արժանի TRIPP նախագիծը, որն իշխանություններն անվանում են «ապագայի տրանսպորտային միջանցք»։ Իրականում սա մի սխեմա է, որտեղ Հայաստանը զրկվում է Սյունիքի մարզում սեփական տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունից։ Նախագծի համաձայն՝ առանցքային օպերատորներ կդառնան ամերիկյան ընկերությունները, որոնք կկառավարեն երթուղին, ենթակառւցվածքները եւ ֆինանսական հոսքերը, նըդ որում՝ տեղական կառույցներն այդ գործընթացում զուտ դեկորատիվ դեր կխաղան:Ադրբեջանը, ընդ որում, ստացել է այն ամենը, ինչին ձգտում էր.առաջին հերթին խոսքը Նախիջեւան եւ այնուհետեւ Թուրքիա ցամաքային հասանելիության մասին է։ Ալիեւն ուղիղ հայտարարել է.»Բաքուն իրականացրել է իր բոլոր ռազմավարական խնդիրները»: Բաքվի փորձագետները բացահայտ ասում են՝ Հայաստանը չի ունենա սիմետրիկ իրավունքներ Ադրբեջանի տարածքով քաղաքացիների կամ բեռների տեղափոխման հարցում՝ մոտեցումը բացատրելով «հաղթողի իրավունքով»: Այլ կերպ ասած՝ զիջումներն արված են մի ուղղությամբ։

Կա եւս մեկ մտահոգիչ կետ. արդեն քննարկվում է «աութսորսինգի» սխեման, որի դեպքում միջանցքի վերահսկողությունը կստանձնեն ինչ-որ «մասնավոր ընկերությւններ»։ Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն չի վերահսկում տեղաշարժերն իր հողի վրա, այլեւ այդ վերահսկողությունը փոխանցում է արտաքին խաղացողներին։

«Թրամփի ճանապարհը հանուն միջազգային խաղաղության եւ բարգավճման», ըստ էության, բիզնես նախագիծ է, որտեղ Սյունիքի մարզը կոչված է տարանցիկ միջանցքի դեր խաղալ: Նախնական գնահատականներով՝ ամերիկյան ընկերությունների տարեկան շահույթը երթուղու շահագործումից կգերազանցի հենց Հայաստանի եկամուտները։ Եվ դա միայն սկզբում է, մինչդեռ Հանրապետությունն ինքը կարող է ստանալ այդ շահույթի միայն մի փոքր մասը։Կարելի է կանխատեսել մեկ այլ սցենար․մի քանի տարի անց կառավարող ընկրությունները կներկայացնեն նոր պայմաններ՝ լրացուցիչ վճարներ, վճարներ, ծառայությոններ: Հայաստանը կհայտնվի փաստի առաջ. կամ համաձայնել, կամ ռիսկի դիմել տարանցման դադարեցման համար։ Ընդ որում՝ երկրի քաղաքացիների համար ոչ մի նոր աշխատատեղ չի ստեղծվի։

Փաստորեն Երեւանը գնաց էքսպերիմենտի. հրաժարվեց ավանդական միությունների համակարգից եւ իրական երաշխիքներից՝ հօգուտ Արեւմուտքի պատրանքային խոստումների։ Թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է թվում՝ խաղաղություն, համագործակցություն, տեխնոլոգիա, ներդրումներ։Իրականում դա ինքնիշխանության կորուստն է, արտաքին ճնշման աճը եւ Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության թատերաբեմ դարձնելը։ Առանցքային վտանգն այն է, որ Երեւանում ինքնակամ համաձայնում են դառնալ ուրիշի խաղի գործիք, որտեղ ազգային շահերը զոհաբերվելու են։ «Թրամփի ճանապարհը» հեռանկարում Հայաստանը չի տանում դեպի բարգավաճում՝ երկիրը վերածելով միջանցքի, որտեղ շարժվում են ուրիշի բեռները, ուրիշի կապիտալն ու ուրիշի շահերը, իսկ հայերին մնում է միայն հանդիսատեսի դերը եւ դեռ շահույթի ինչ-որ մասի հույսը։

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի