կարևոր
667 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-18 15:55
Աշխարհ

Արժե՞ արդյոք Երեւանին ու Բաքվին կարգավորման այլ ձեւաչափեր փնտրել Ռուսաստանի հետ համաձայնությունների առկայության դեպքում

Արժե՞ արդյոք Երեւանին ու Բաքվին կարգավորման այլ ձեւաչափեր փնտրել Ռուսաստանի հետ համաձայնությունների առկայության դեպքում
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Թրամփոն եւ դրանք եռակողմ հռչակագիր են ստորագրել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ: Տվյալ փաստաթուղթը նախատեսում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, այդ թվում ՝ դիվանագիտական կապերի հաստատում եւ Վաշինգտոնի հետ հարաբերությունների զարգացում առեւտրի եւ էներգետիկայի ոլորտում, ընդհուպ մինչեւ Վաշինգտոնի մասնակցությունը Զանգեզուրի միջանցքի զարգացմանը (Ադրբեջանը միացնում է իր էքսկլավ Նախիջեւանի ինքնավարությանը)։

Դրանից մի քանի օր անց ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Ֆադեեւը հիշեցրել է ՌԴ-ի, Հայաստանի եւ Ադրբեջանի 2020-2022-ականների եռակողմ պայմանավովածությունների հրատապության մասին... «դրանք արդիական են, քանի որ կողմերից ոչ մեկը դուրս չի եկել։ Պատրաստ ենք հետագայում գործընկերներին աջակցություն ցուցաբերել հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով։ Դա եւս բազմիցս հայտարարվել է եւ նախարարության, եւ երկրի ղեկավարության կողմից։ Արդեն նշել ենք՝ Հարավային Կովկասում տարածաշրջանային ուժերից դուրս միացումը տվյալ դեպքոմ պետք է առաջ մղի խաղաղության օրակարգը, այլ ոչ թե ստեղծի նոր խնդիրներ եւ նոր բաժանարար գծեր:Նաեւ նշել ենք՝ պետք է հաշվի նստել այն գործոնների հետ, ինչպիսիք են Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ ռուս սահմանապահների ներկայությունը Սյունիքի մարզում։ Դրանք պետք է հաշվի առնել տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությոնների ապաշրջափակման վերաբերյալ որոշումներ մշակելիս եւ ընդունելիս»։ Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր հատուկ ուշադրությունը, որը ռուսական կողմը հատկացնում է տարածաշրջանային կայունությանը. «Պատրաստ ենք անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով՝ զարգացնելու այն եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 2020-2022-ականներին երեք երկրների ղեկավարների կողմից։ Կարծում ենք՝ այդ պայմանվորվածությունները նախկինի պես արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի լույսի ներքո»։

Հաշվի առնելով Մոսկվայի կողմից բազմիցս հաստատված այս դիրքորոշումը հակամարտության կողմերին՝ Երեւանին եւ Բաքվին, եթե նրանք իսկապես միտված են տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ փոխադարձ հարաբերությունների կարգավորմանը, նպատակահարմար է դրա համար հարթակ փնտրել ոչ թե օվկիանոսից այն կողմ, այլ գործել 2020-2022թթ.եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները եւ քայլեր ձեռնարկել հայ – ադրբեջանական սահմանի սահմանազատման ուղղությամբ։

Գաղտնիք չէ, թե ինչու Երեւանին եւ Բաքվին անհրաժեշտ եղավ կարգավորման գործընթացում Ռուսաստանի՝ որպես միջնորդի մասնակցությամբ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո ստորագրել մեկ այլ եռակողմ համաձայնագիր, բայց արդեն ԱՄՆ-ի հետ: Ամերիկացիներին հրավիրելով մասնակցելու տարածաշրջանային քաղաքականությանը՝ Երեւանն ու Բաքուն հույս ունեն հենվել նրանց վրա՝ Ռուսատանին հակակշռելու համար։ Ռուսաստանը, որը նույնիսկ ոչ թե տասնամյակներ, այլ մի քանի դար շարունակ եղել է Անդրկովկասում խաղաղության եւ կայունության երաշխավորը։

Միջնորդ դատավորի դերում ԱՄՆ-ին ներգրավելու տարբերակը ձեռնտու է ինչպես Թուրքիային, այնպես էլ ՆԱՏՕ-ում Վաշինգտոնի այլ արտատարածաշրջանային դաշնակիցներին, օրինակ՝ Ռումինիային։ Ըստ Պենտագոնի՝ Սեւ ծովում անվտանգության մասին 2022 թ-ին ընդունված ակտի (Black Sea Security Act)՝ Սեւ ծովը մեծ ուշադրության գոտի է ԱՄՆ – ի համար։ Նրա միջոցով եւ յանուհետեւ Անդրկովկասով Արեւմուտքի համար ընկած է Կենտրոնական Ասիայից Եվրոպա էներգակիրների ներմուծման ճանապարհը։ Բայց դրա համար նրանք պետք է Ռուսաստանին դուրս մղեն Անդրկովկասից եւ Սեւ ծովից եւ ուժեղացնեն ռումինական նավթավերամշակման արդյունաբերության տարանցիկ հզորությունները։ Էներգառեսուրսների իր բաժինը կստանա նաեւ Թուրքիան։

Սակայն Երեւանն ու Բաքուն պետք է իրենց հաշիվ տան, որ տարածաշրջանից Ռուսաստանի ագրեսիվ դուրս մղումը, որի ներկայությունն այստեղ ավելի քան մեկ դար է, կխթանի ուժերի հաստատված հավասարակշռության ոչնչացումը եւ կվնասի տարածշրջանային անվտանգությանը։Միանգամայն ակնհայտ է՝ Վաշինգտոնի հետ Հայաստանի եւ Ադրբեջանի խաղի հետեւանքով Անդրկովկասի հաստատուն աշխարհաքաղաքական անհավասարակշռությունը հայ-ադրբեջանական երեսունհինգամյա հակամարտությունը անցյալում թողնելու լավագույն միջոցը չէ։

Անդրկովկասում իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է, ընդհակառակը, հաշվի առնել բոլոր տարածաշրջանային խաղացողների շահերը։ Դա հնարավոր է անել միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հաստատման դեպքում, որի նախադրյալը պետք է լինի սահմանազատումը, դրա պաշտոնական ճանաչումը Երեւանի եւ Բաքվի կողմից՝ հետագայում ռազմական գործողությունների վերսկսման տարածքային առիթներից խուսափելու եւ տնտեսական համագործակցության զարգացման համար։ Իսկ Հայաստանի եւ Ադրբեջանի պայմանագիրն ԱՄՆ-ի միջնորդությամբ նախատեսում է Անդրկովկասով ապրանքային հոսքերի գործարկում՝ շրջանցելով Ռուսաստանն ու Իրանը, այսինքն շեշտը դրվում է ոչ թե տնտեսական ինտեգրման, այլ տարածաշրջանի ապաինտեգրման վրա՝ թուլացնելու նրանց, ում համար (Ռուսաստան եւ Իրան) այստեղ ներկայությունը քմահաճույք չէ, այլ անվտանգության հարց։

Խոսքը միայն ամերիկացիների ձգտման մասին չէ՝ թամբել ռազմավարական նշանակություն ունեցող այն հատվածը, ինչպիսին Զանգեզուրի միջանցքն է։ Թուրքիան, որի աշխարհաքաղաքական կցորդն Ադրբեջանն է, իսլամական աշխարհում առաջատարի համար մրցում է Իրանի (եւ Սաուդյան Արաբիայի) հետ: Անդրկովկասում, իր սահմանների մոտ ամերիկյան ներկայությանը Թեհրանն ակնհայտորեն չի ուրախանա։ Դա կարող է հանգեցնել իրանա-թուրքական հարաբերությւոններում լարվածության աճին, քանի որ Անկարան աջակցում է Երեւանի եւ Բաքվի շրջադարձին դեպի Վաշինգտոն:

Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման Մոսկվայի առաջարկած ձեւաչափը, նշվեց վերեւում, հաշվի է առնում բոլոր պայմանավորվող կողմերի շահերը,դ տակ ամփոփված է համապատասխան միջազգային իրավական բազան: Ընդ որում՝ Մոսկվան չի առարկում հայ-ադրբեջանական բանակցությունների շարունակմանը ցանկացած բարեկամական հարթակում, պարտադիր չէ, որ Ռուսաստանում, քանի որ Մոսկվայի համար առաջնահերթությոնն Անդրկովկասում խաղաղության հասնելն է եւ նա չի պատրաստվում վերմակն իր վրա քաշել։

 

Վլադիսլավ Վորոնցով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի