|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի՝ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հանդիպման ընթացքում քննարկել են հայ - ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Ֆիլիպ Ռիքերն ընդգծել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին, քանի որ երկու կողմերն աշխատում են կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
Ռիքերը կրկնել է պետքարտուղար Բլինքենի խոսքը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության ճիշտ ճանապարհն է։ Դեսպանը հորդորել է երկու կողմերին պլանավորել ապագա բանակցությունները և կոնկրետ քայլեր ձեռնարկել խաղաղության համար հարթակ ստեղծելու համար՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները աջակցում է խաղաղ գործընթացին։