կարևոր
976 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 19:23
Քաղաքական

Այս պայքարը եկեղեցու կամ անձերի մասին չէ, սա պայքար է ճշմարտության և կեղծիքի, խղճի և պատվերի, հոգևորի և ժամանակավորի միջև. պատգամավոր

Այս պայքարը եկեղեցու կամ անձերի մասին չէ, սա պայքար է ճշմարտության և կեղծիքի, խղճի և պատվերի, հոգևորի և ժամանակավորի միջև. պատգամավոր

Փաշինյանական իշխանության օրոք լրբերին «սրբացնելու» գործընթացը վերածվել է պետական քաղաքականության։ Այս մասին գրել է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:

«Այսօր գործող ապազգային իշխանություններն անբարո ձևով հարձակվել են Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և Գերաշնորհ Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի վրա՝ հոգևոր առաջնորդների, ովքեր տարիներ շարունակ եղել են ոչ միայն եկեղեցու, այլև մեր ազգային խղճի և հավաքական արժեքների կրողները։

Բայց նրանք, ովքեր փորձում են դա անել, բարոյական որևէ իրավունք չունեն դատելու սրբազաններին։ Ո՛չ կենսագրությամբ, ո՛չ ծառայությամբ, ո՛չ էլ արժեքային կշռով։

Ո՛չ այն դատախազները, ովքեր ցուցումներով են գործում։

Ո՛չ այն դատավորները, ովքեր իրավունքի լեզվով կատարում են քաղաքական պատվեր։

Ո՛չ էլ իշխանությունների քաղաքական պատվեր կատարող լրբերը։

Իրականում այսօր հենց սրբազաններն են ազատ մարդիկ։

Ազատ՝ խղճով և արժեքներով։

Այս պայքարը եկեղեցու կամ անձերի մասին չէ։ Սա պայքար է ճշմարտության և կեղծիքի, խղճի և պատվերի, հոգևորի և ժամանակավորի միջև։

Ու դուք չեք անցնի այս ճանապարհը մինչև վերջ։ Չեք կարող։

Ո՛չ այդ ուժն ունեք, ո՛չ այդ պատմական լեգիտիմությունը, ո՛չ էլ այդ բարոյական բարձրությունը։

Պատմությունն արդեն սկսել է գրել ձեր դատավճիռը»,- գրել է նա։