|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի և հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ ուղիղ անվտանգության խնդիր է։ Ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթաքցը հնարավորություն է տվել երկար տարիներ զսպել Թուրքիայի ագրեսիվ գործողությունները, քանի որ Անկարան սեփական պատմության հետ հաշվի նստելու հարցում միջազգային ճնշումների ներքո է գտնվել։ Թերևս դրանով է պայմանավորված, որ Թուրքիան երկար տարիներ մեծ ջանքեր է ներդրել Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն այլ հարթություն տեղափոխելու համար», - ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։