Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
Սեպտեմբերի 17-ի լուսաբացից ի վեր, ըստ Գազայի հատվածի առողջապահական իշխանությունների, իսրայելական ուժերի կողմից սպանվել է 51 պաղեստինցի, այդ թվում 38 -ը՝ Գազա քաղաքում։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։
Տեղեկություններ են հաղորդվում, որ իսրայելական բանակի կողմից ինտենսիվ ռազմական էսկալացիայի ֆոնին Գազա քաղաքի մեծ մասում անջատվել են հեռահաղորդակցության և ինտերնետային ծառայությունները։
Գազայի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ուժերը դիտավորյալ խափանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձերը՝ վառելիք մատակարարել Գազայի հիվանդանոցներ։
«Օկուպացիայի կողմից հիվանդանոցային գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքի մատակարարման խափանումը նշանակում է առողջապահական ծառայությունների լիակատար դադարեցում։ Վառելիքի ճգնաժամը սպառնում է փակել կենտրոնական թթվածնային կայանը և դադարեցնել շտապօգնության մեքենաների աշխատանքը, ինչը լուրջ առողջապահական և հումանիտար աղետ է», - նշվել է հայտարարության մեջ։