կարևոր
484 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-14 18:03
Քաղաքական

Ալիևը «Զանգեզուրի վալսը» չպարեց Փաշինյանի հետ

Ալիևը «Զանգեզուրի վալսը» չպարեց Փաշինյանի հետ
Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի առանձնազրույցը: Մինչ այդ կողմերը չորս ամիս առաջ համաձայնեցրել էին խաղաղության պայմնագրի նախագծի 17 հոդված, սակայն բանակցային գործընթացը կանգ էր առել Բաքվի առաջ քաշած նոր պայմանների պատճառով: Այդ պատճառով երկու երկրների առաջնորդների նոր հանդիպումը տարածաշրջանային շատ փորձագետների կողմից որակվել է որպես «բեկման հնարավորություն»։ Առավել եւս, որ բանակցությունների արդյունքում Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է «հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կողմերի երկկողմ երկխոսության արդյունավետության մասին»: Բայց, արդյո՞ք, դա այդպես է: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:

«Իրադարձությունների ընթացքը գնահատելու համար կարեւոր են նրբությունները։ Աբու Դաբիում բանակցությունները շարունակվել են գրեթե հինգ ժամ: Սա ենթադրում է՝ դրանք լուրջ քննարկումներ են ունեցել ոչ միայն երկու երկրների միջեւ հարաբերությունների հիմնարար հիմքերի, այլեւ տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վերաբերյալ: Բայց բեկումնային որոշումներ չեղան։ Բաքուն եւ Երեւանը հերթական անգամ հաստատել են առանց միջնորդների բանակցություններ վարելու ձգտումը` «կոնկրետ արդյունքների կողմնորոշմամբ», - նշել է Տարասովը:

Նշված էին նաեւ թեմաներ` սահմանի դելիմիտացիա, խաղաղության համաձայնագրի նախաստորագրում, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացում եւ զարգացում:

՛Արդյունքում կողմերը պայմանավորվել են «շարունակել նման երկխոսությունը», ինչը նշանակում է, որ նախկինում մտածված բանակցությունների սցենարի ձախողումԱմեն ինչ տեղափոխվել է հետագային եւ փաթեթավորված է ինչ-որ «համատեղ հանձնաժողովներում»: Այսինքն, ըստ թուրք փորձագետներից մեկի, ալիեւը «հրաժարվել է Փաշինյանի հետ Անդրկովկասյան բարակ սառույցի վրա «Զանգեզուրի վալս» պարել ենթադրյալ «ընդհանուր հակառուսական պլատֆորմի» համատեքստում եւ համաձայնել է շարունակել «երկու երկրների միջեւ վստահության ամրապնդման երկկողմ բանակցությունները»: Դրա հետ համաձայն է հայ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ ենթադրելով, որ «ալիեւն ու Փաշինյանը բանակցում են առանց կոնկրետ լուծումների գնալու, դա կարծես ժամանակ շահելու փորձ լինի»: Ինչի է հարկավոր այդ ժամանակը դրանց, հարցը դեռ բաց է», - ամփոփում է Տարասովը: