կարևոր
502 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-14 16:39
Հասարակություն

Նստացույցը դադարեցնում ենք, Արցախի ներկայացուցչությունից դուրս ենք գալիս, այլ ֆորմատով կաշխատենք․ Ապրես Մարգարյան

Նստացույցը դադարեցնում ենք, Արցախի ներկայացուցչությունից դուրս ենք գալիս, այլ ֆորմատով կաշխատենք․ Ապրես Մարգարյան

Մենք նպատակահարմար չենք գտնում այս փուլում շարունակել մեր գործունեությունն Արցախի ներկայացուցչության շենքում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Ապրես Մարգարյանը, նշելով՝ օրակարգը, որը մենք հայտարարեցինք՝ փաստորեն չստացվեց, քանի որ չկա հանրային աջակցություն փողոցային պայքարում:

Նա անդրադառնալով նաև Հայաստանի ընդդիմադիր դաշտի գործիչներին՝ ասել է՝ նույն այն գործիչները, որոնք պարբերաբար խոսում էին արցախցիների իրավունքներից՝ քչերն են հանրահավաքին ներկա եղել:

Մարգարյանը տեղեկացրել է, որ պայքարում ընդգրկված էին նաև Արցախի հինգ խմբակցությունները, ներկայացուցիչները, համայնքի ղեկավարները և այլն, որոնց հետ առաջիկա օրերին կվերակազմակերպվեն և  հանդես  կգան հետագա անելիքների մասին հայտարարությամբ:

«Առաջիկայում կքննարկենք՝ ինչ ձևաչափով և ում հետ ենք համագործակցելու այս հարցերի շուրջ: Երբ որ լինի հանրային մեծ պահանջարկ, մենք պատրաստ ենք նորից այդ պատասխանատվությունը վերցնելու, զուտ փողոցային պայքարի մասով: Խորհուրդը չի լուծարվում», -ամփոփել է Արցախցիների իրավունքների խորհրդի անդամը: