կարևոր
658 դիտում, 4 ժամ առաջ - 2025-07-12 19:31
Հասարակություն

Սիրե՛լի արցախցիներ, լռելու և հաշտվելու իրավունք չունենք, ժամանակն է միավորվելու և պահանջելու․ Ապրես Մարգարյան

Սիրե՛լի արցախցիներ, լռելու և հաշտվելու իրավունք չունենք, ժամանակն է միավորվելու և պահանջելու․ Ապրես Մարգարյան

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։