Փոխարժեքներ
14 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն հայտարարությունների մակարդակով են զարգացնում, այլ հրապարակվում են քարտեզներ, որտեղով տեսանելի է, որ այն անցնելու է հարավով` Իրանի սահմանային ճանապարհով` շոշափելով Մեղրի և Ագարակ քաղաքները:
Անկախ այն հանգամանքից, թե կողմերը դրան ինչ կանվանեն` միջա՞նցք, թե՞ խաչմերուկ, շատ բան կախված է իրավակարգավորումներից:
Ներկայումս որպես փաստ քննարկումները տարվում են այն ուղղությամբ, որ լոգիստիկ խնդիրները դրվելու են մասնավոր ընկերության վրա, սակայն այս տեսանկյունից էլ կարևոր է հասկանալ, թե ում ականջներն են երևում այդ կազմակերպության հետևում կամ պարզ ասած, ո՞վ/ովքե՞ր են վերահսկելու դրանք:
Թուրքիայից ու Ադրբեջանից հնչող ակնհայտ լավատեսական արձագանքներն ու հրապարակվող արտահոսքերն արդեն շատ բան են ասում նախատեսվող գործարքի մասին»: