կարևոր
3472 դիտում, 1 օր առաջ - 2025-07-11 10:20
Հասարակություն

Նրա մարտական ուղին հրապարակելիս աչքերիցս արցունք էր գնում․ փաստաբանը՝ դաշնակցական հայորդու մասին

Նրա մարտական ուղին հրապարակելիս աչքերիցս արցունք էր գնում․ փաստաբանը՝ դաշնակցական հայորդու մասին

Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը գրում է․

«Տեղեկացա, որ այսօր կյանքից հեռացել է պաշտպանյալս՝ դաշնակցական, ազատամարտիկ֊հրամանատար Սարգիս Կարապետյանը (Փիրմալակցի Սաքոն)։

Մտքով հետ գնացի Սաքոյի պաշտպանությունը ստանձնելու օրը։

Ասեցին քննչական բաժին են տարել մի դաշնակցականի, ով հերթական հավաքի ժամանակ խոսափողը վերցրել, ասել էր՝ «ինչ եք հավաքվել հա գոռում հեռացի հա հեռացի, չեք հասկանում սա հանգիստ հեռացողը չի»։ Սաքոյին մեղադրում էին բռնության կոչ անելու մեջ։ Իսկ իրականում Սաքոյի հետ մարդամեկն իր անձնական թշնամանքն ուներ։ Ժամանակին, հրապարակած հերթական ստի համար Սաքոն նրան պատժել էր։

Դատարանում, երբ քննարկվում էր Սաքոյի խափանման միջոցի հարցը, նրա մարտական ուղին հրապարակելիս աչքերիցս արցունք էր գնում, չէի կարողանում ինձ կառավարել, ախր ես այդ ամենը տեսել էի, աչքիս առաջ է եղել։ Ախր Սաքոն հայրենիքը սիրող, հայրենիքի համար կյանքը տվող մի ծուռ, հայրենասեր սասունցի էր, ով էդպես էլ չհասկացավ, թե ինչու և ինչ էին իրենից ուզում էդ ջահել տղաներն ու աղջիկները, ինչու էին իրեն շփոթել ինչ որ հանցագործի հետ։ Տղա ջան, աղջիկ ջան էր ասում գործը քննող քննիչին ու դատավորներին, նրանցից ոչ մեկի դեմ չչարանալով։

Նա չէր կարողանում համակերպվել մեր հազարավոր երիտասարդների մահով, Արցախի կորստով, նա հայ էր, հայրենիքը սիրող մարդ.... Հազար ափսոս...։

Երեք դատավոր փոխվեց Սաքոյի գործով, վերջում՝ Մասիսն էր Մելքոնյան, նրան Սաքոն այդպես էլ չտեսավ, գոնե չտեսավ»։

Հ.գ. Yerkir.am. Նվիրյալ հայորդի, Թալինի ՀՅԴ ջոկատի հրամանատար, Արցախյան գոյապայքարում հերոսական ուղի անցած և կյանքի լուսավոր հետք թողած ազատամարտիկ Սարգիս Կարապետյանի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 11-ին` Թալինի շրջանի Թաթուլ գյուղում։