Փոխարժեքներ
05 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրել է.
«Երբ Հակարին անցանք, առաջին անգամ Դավիթի աչքերում արցունք տեսա․ մի պահ կյանքը կանգ առավ ու լռություն տիրեց։
Դավիթ ջան դու ծնվել ես քո հայրենիքի համար։ Առանց քո ներկայության Արցախը չկա, առանց Արցախի՝ դու չես ապրում։
Շնորհավոր ծնունդդ, ընկերս։ Դու պիտի վերադառնաս, որ Արցախն ապրի։
Դու քաղբանտարկյալ ես, բայց շատ շատերից՝ ազատ, ոչ մի պահ չթուլացած, չխեղճացած։ Քեզ ապօրինի կերպով պահում են այս իշխանությունները՝ որովհետև չես լռել, որովհետև պայքարել ես Արցախի և Հայաստանի համար։ Քո կալանքը նրանց սուտի «խաղաղության» գինը չէ, այլ նրանց վախի ապացույցը։ Քո վերադարձը լինելու է ոչ միայն ընկերոջ վերադարձ, այլ ողջ ժողովրդի հաղթանակի սկիզբ»։