|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հունիսի 20-ին կայացել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ Գևորգ Պապոյանը։
Օրակարգում ներառված է եղել 7 հարց։
Խորհրդի նիստում որոշվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնում նշանակվելու համար Տիգրան Պետրոսյանի թեկնածությունը ներկայացնել Վարչապետի հաստատմանը։
Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է ընտրվելու Տիգրան Պետրոսյանը։
Հիշեցնենք՝ Yerkir.am-ը հայտնել էր, որ իր տեղեկություններով` Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կատարող Տիգրան Պետրոսյանին կառավարությունից հանձնարարվել է կասեցնել գործող «Տաշիր պիցցաների» գործունեությունը:
Այստեղից կարող ենք եզրակացնել, որ Տիգրան Պետրոսյանը բարեհաջող հանձնել է քննությունն ու մարդկանց աշխատանքից զրկելու հաշվին հավատարմության երդում տվել Փաշինյանի ազգակործան իշխանությանը։