Փոխարժեքներ
20 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Ակնհայտ է՝ ուժի դիրքերից գործող Հայաստանի արեւելյան եւ արեւմտյան հարեւանների պահանջները կարող են շատ լայն ու հեռու տարածվել՝ ենթադրելով տնտեսական առանձնաշնորհումներ հայկական տնտեսության առանցքային ոլորտներում՝ ներառյալ էներգետիկան եւ այլ ոլորտներ, որտեղ բավական ուժեղ են ռուսական բիզնեսի դիրքերը:
Եվ այս կապակցությամբ նախօրեին Երեւանում հայտնի ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի աղմկահարույց ձերբակալությունը պատահական չէ: Տարիներ առաջ նա գնեց անհույս թվացող վնասաբեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, որը հայտնվել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ դրա «նոր» (իրականում բավականին ստուգված) գործընկերների սեւեռուն ուշադրության կիզակետում:
Վարչապետի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերն» «ազգայնացնելու» հայտարարված մտադրությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի իշխանոթյունների կողմից ընկերությունը զավթելու, այնուհետեւ թուրքերին փոխանցելու նպատակով սկսված ռեյդերական արշավի քողարկում։ Ըստ առկա տեղեկությունների՝ խոսքը Kazanci Holding-ի կազմի մեջ մտնող Aksa Energy ընկերության մասին է, որի սեփականատեր Ջեմալ Ղազանչին հետաքրքրված է Հայաստանի էներգետիկ ցանցերը գնելու հարցում: Հիմնական բանակցողը Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ սերտորեն կապված օլիգարխ խաչատուր սուքիասյանն է (Գռզո), ով աշխատում է նաեւ Քաջարանի մոլիբդենային կոմբինատի («Գեոպրոմայնինգ» ընկերութան ակտիվ) վերավաճառքով նույն թուրքերին: Կարելի է ենթադրել՝ հաջորդ քայլը կլինի հայկական ատոմային էլեկտրակայանի փակումը, ինչին ակտիվորեն ձգտում են Բաքվում եւ Անկարայում, որին կհաջորդի Հայաստանի առավել խիտ ընդգրկումը թուրք-ադրբեջանական էներգետիկ նախագծերում: Իհարկե, այս բոլոր կոմբինացիաների արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու իր շրջապատն էլ ակնհայտորեն անմասն չեն մնա:
Կարապետյանի դեմ տեղեկատվական ընկերությունը նախապես է գործարկվել, ինչը վկայում է ավելի լայն եւ համակարգված ջանքերի մասին, որոնք, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանի» եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումների տրամաբանական շարունակությունն են: Հաշվի առնելով հասարակության մեջ նրա բարձր հեղինակությունը, հատկապես նրա հայրենասիրական թեւի շրջանում՝ Նիկոլ Փաշինյանը & co-ն որոշել են արհեստական առիթ ստեղծել քաղաքական ընդդիմախոսներին մաքրելու հենց ավանդական քրիստոնեական արժեքների եւ Ռուսաստանի հետ Հայաստանի փոխշահավետ հարաբերություններ զարգացնելու կողմնակիցների շրջանում:
Ուշադրություն է հրավիրում նաեւ ԱԱԾ տնօրեն Աբազյանի հրաժարականը, ով, եթե հավատանք որոշ աղբյուրների, երեկ երեկոյան հրաժարվել է անհիմն կասկածներով կալանավորել Կարապետյանին, ինչի արդյունքում ստիպված է եղել դիմել Երեւանի ոստիկանության տեղի բաժանմունքի ծառայություններին, եւ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու համար, Քննչական կոմիտեն Կարապետյանին կալանվորելու հայց է ներկայացրել դատարան: Հաշվի առնելով գործարարի Ռուսաստանի քաղաքացիությունը՝ այս ամենը նշանակում է հիստերիայի հերթական ալիք հայաստանյան իշխանամետ լրատվամիջոցներից եւ «պալատական» փորձագիտական միջավայրում: Գործարարի փաստաբանը հայտնեց՝ իր պաշտպանյալն իր գործողություններում հանցակազմ չի տեսնում:
Մոսկվայում ուշադիր հետեւում են Սամվել Կարապետյանի ձերբակալության շուրջ ստեղծված իրավիճակին եւ անհրաժեշտ աջակցություն կցուցաբերեն. մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Ի պաշտպանություն Կարապետյանի անմիջապես հանդես եկան եւ Սուրբ Էջմիածինը, եւ ՀԱԵ Մոսկվայի թեմը, Ռուսաստանի հայերի միությունը։ Միեւնույն ժամանակ ակնհայտ է՝ հենց այնպես Նիկոլ Փաշինյանն & co չեն նահանջելու՝ վճռական լինելով Հայաստանի «աշխարհաքաղաքական վերադաստիարակման» գործով մինչեւ վերջ:
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ fondsk.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի