կարևոր
640 դիտում, 8 ժամ առաջ - 2025-11-03 14:16
Հասարակություն

Նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյանի հաշվին, բայց չեն հաշվարկել, որ չի հաջողելու․ ՀԷՑ-ի իրացման գծով նախկին տնօրեն

Իշխանությունները հայտարարում են, թե ՀԷՑ–ի ներսում քրեական սխեմաներ են գործել, լավ ու՞ր է այդ ամեն ինչը։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3–ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

«Վարույթը պետք է տևեր երեք գումարած մեկ ամիս։ Իմիջիայլոց ձեզ ասեմ այդ պլյուս մեկ ամիսը դա բացառիկ դեպքերում է արվում, ինչ-որ ֆորս մաժորային ինչ-որ խնդիրների դեպքում։ Հիմա ձեզ մոտ հարց չի առաջանո՞ւմ, թե ինչի երկարացվեց ևս մեկ ամիս, ինչի երեք ամսում չավարտեցին այդ վարույթը։ Ես դրա պատասխանն ունեմ՝ որովհետև ոչ մի բան չեն գտել։ Կարող է՝ գտել են ինչ-որ բաներ, որոնք տուգանքի ենթարկելու, տույժի նկատողության հարց կարող է առաջացնել, բայց լիցենզիայից զրկելու հիմք չեն գտել։

Ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ստիպված որոշում են կայացրել իրենց իմիջի հաշվին ևս մեկ ամիս երկարացնել, որպեսզի փորձեն այս մեկ ամսվա ընթացքում էլ ինչ-որ մեկին բռնեն։

Այս ամբողջի մեջ, առաջին գործը, եթե չեմ սխալվում, երկու ամիս առաջ են ուղարկել դատախազություն, լավ ի՞նչ եղավ։ Մենք տեսնում ենք, որ տարբեր քաղաքական գործերով 1-2 օրում, 1-2 ժամում ինչպես են մարդկանց տանում արագ և այլն, բա ո՞ւր են։ Այսինքն ակնհայտ է որ դա ընդամենը արվում է, քանի որ նախընտրական քարոզարշավ են սկսել Սամվել Կարապետյան հաշվին։ Ուղղակի մի բան չեն հաշվում, որ չի հաջողվելու»,– ընդգծեց նա։