կարևոր
832 դիտում, 4 ժամ առաջ - 2025-06-17 21:57
Հասարակություն

Փաշինյանին հարցրեք՝ ո՞ւմ փողերով ա էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, ամոթ ա պետք ունենալ․ Կարեն Կարապետյան

Փաշինյանին հարցրեք՝ ո՞ւմ փողերով ա էդ տունը կառուցվել, որտեղ դու ապրում ես, ամոթ ա պետք ունենալ․ Կարեն Կարապետյան

Չակերտավոր բարերարների նկատմամբ քաղաքական պրոցես սկսվեց։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրառմանը, որտեղ նա Սամվել Կարապետյանին չակերտավոր «բարերար» էր անվանել։ 

«Իրեն կարո՞ղ եք հարցնե՝ք ո՞ւմ փողերով է այդ տունը կառուցվել, որտեղ ապրում է, ասա՝ դու գիտե՞ս։ Խոսքը կառավարական ամառանոցի մասին է, Սևանի ամառանոցը որտեղ լկտիաբար քեֆեր էիք անում՝ ո՞ւմ փողերով է կառուցվել։  Մե՞նք էինք չակերտավոր բարերար։ Ամոթ է պետք ունենալ, մարդ էլեմենտար ամոթ պետք է ունենա, ուրիշ ոչինչ։ 

Հիմա ի՞նչ, ես իջնեմ իրենց մակարդակին, հայոյան խառը բառերը ասեմ, նոր ասեցի, ես մանկավարժի տղա եմ, ես իրավունք չունեմ։ Եթե տղամարդավարի դուրս գանք առանձին մի տեղ խոսենք՝ այնպես չի, որ իմ լեզուն չի աշխատի, բայց մամուլում կարելի՞ է այդպիսի բառեր գրել,  բա այդ երեխեքը ի՞նչ օրինակ վերցնեն, դպրոցական է չէ նայում դա, քո երեխան է նայում, չէ, բա ո՞նց եք դաստիարակելու այդ սերունդը, հաջորդ սերունդը ի՞նչ է անելու։ Մեզանից բեթա՞րը պիտի լինի։ Ամոթ ա էլի։ 

Ինչ անում եք, արեք, մենք մեր ասածի տերն ենք։ Ինչ կարաք՝ արեք, ասաց Կարապետյանը։