Փոխարժեքներ
17 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
«20 օր առաջ գործադիր իշխանության ղեկավարն այս ամբիոնից սպառնում էր և քրեական հետապնդման ցուցումներով հայտարարություններ էր անում, որի անհագուրդ ցանկությունները բավարարելու ձգտումով, Աննա Վարդապետյանը շատ արագ, ափալ-թափալ ներկայացրել է իմ նկատմամբ քրեական հետապնդման միջնորդություն»,- ԱԺ նիստի մեկնարկին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և դիմեց Ալեն Սիմոնյանին․ «Հաշվի առնելով հրատապությունը, ինչո՞ւ է օրակարգի հաջորդականության որպես վերջին հարց դրվել։ Չեք կատարում այն ցանկությունը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր էստեղից։ Եվ հաշվի առնելով օրենսդրական մի շարք պահանջները ինչո՞ւ ավելի առաջ չեք դրել քննարկումը՝ հաշվի առնելով հանգամանքը, որ հերթական նստաշրջանի ավարտը երկու օր է տևելու։ Հորդորում եմ ձեզ հնարավորինս շուտ դնել քննարկման, և էս ջուրը, ի վերջո, էս ապօրինությունը հանրությունն ավելի շուտ տեսնի, թե ինչպիսի քաղաքական հետապնդում է սկսվել իմ նկատմամբ»։
Մանրամասն՝ տեսանյութում։