Փոխարժեքներ
12 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հյուսիսային Իռլանդիայում բողոքի ցույցի ժամանակ դիմակավորված ցուցարարները դյուրավառ հեղուկով շշեր, ծանր քարեր և աղյուսներ են նետել, ինչի հետևանքով 15 ոստիկան է վիրավորվել։ Այդ մասին տեղեկացնում է SKY News-ը։
«Ոստիկանության 15 սպա վիրավորվել է դիմակավորված ցուցարարների կողմից շարունակական հարձակման ենթարկվելուց հետո, որոնք իրավապահների վրա նետել են դյուրավառ հեղուկով շշեր, ծանր քարեր և աղյուսներ»,- հայտնել է ոստիկանությունը:
Իրավապահների տվյալներով՝ Բեյլիմենայում, Անտրիմ կոմսությունում, անկարգությունների ժամանակ վնասվել է երկու ոստիկանական մեքենա, իսկ տների և առևտրային գրասենյակների դռներն ու պատուհանները կոտրվել են։
Հրդեհից վնասվել է չորս տուն, երեք մարդ տարհանվել է։ Միջադեպերը հետաքննվում են որպես ռասայական ատելության հողի վրա ձեռնարկված հարձակումներ։
Ավելի ուշ տեղի ունեցած մամուլի ասուլիսում ոստիկանության պետի օգնական Ռայան Հենդերսոնն ասել է, որ Բեյլիմենայում ցուցարարներն աչքի են ընկել ռասիստական վարքագծով, մինչդեռ տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ անկարգություններին մասնակցել է մոտ 2500 ցուցարար, որոնք բողոքել են իշխանությունների կողմից վարվող ներգաղթային քաղաքականության դեմ։