կարևոր
2920 դիտում, 3 օր առաջ - 2025-06-04 17:06
Աշխարհ

Թուրքիայի միջուկային սուզանավի առաջարկը կարող է խաղի կանոնները փոխել ստորջրյա աշխարհից այն կողմ

Թուրքիայի միջուկային սուզանավի առաջարկը կարող է խաղի կանոնները փոխել ստորջրյա աշխարհից այն կողմ

Թուրքիան ձգտում է մտնել միջուկային սուզանավեր ունեցող երկրների էլիտար ակումբ՝ հույս ունենալով, որ միջուկային հզորությամբ շարժիչը, որը երկար ժամանակ մնացել է համաշխարհային «ծանրաքաշների» իրավասությանը, կարող է նրան վերածվել իսկական ծովային տերության։

Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Թաթլըօղլուի կողմից վերջերս հավանութայն արժանացած համարձակ նպատակը վկայում է Միջերկրական ծովի սահմաններից դուրս իր ծովային ներկայությունն ընդլայնելու Անկարայի մտադրության մասին:

Միջուկային շարժիչներով սուզանավեր կառուցելու Թուրքիայի ձգտումը կարող է չափազանց հավակնոտ թվալ, սակայն ռազմական փորձագետների կարծիքով՝ միջուկային հզորությամբ շարժիչը, որը նավերին ապահովում է գրեթե անսահմանափակ հեռահարություն, անհրաժեշտ է գլոբալ ազդեցության ձգտող ցանկացած նավատորմի համար: Բրիտանական առաջատար warships International Fleet Review պրոֆիլային հրատարակույոթանը տված հարցազրույցում Թաթլըօղլուն միջուկային շարժիչով սուզանավերի կառուցումն անվանել է «անհրաժեշտ (թուրքական)՝ իրեն որպես համաշխարհային ազդեցության միջին մասշտաբի տերություն տեսնելու համար»։ Չնայած զգալի խոչընդոտներին, ներառյալ միջուկային զենքի տարածման հետ կապված ծախսերը, ժամկետները եւ միջազգային հանրության մտահոգությունները՝ Թուրքիայի ռազմածովային ուժերի սուզանավը կարող է ի վիճակի լինել զարգացնել եւ իրակնացնել միջուկային շարժիչ՝ առանց միջուկային զենք ստեղծելու:

Հաշվի առնելով, թե որքան հեռու են հասել Թուրքիայի ռազմածովային հավակնությունները՝ միջուկային շարժիչը հասանելի թիրախ է թվումկարծում է Al Monitor-ը: 2010-ականների սկզբից ի վեր, «ազգային նավաշինական նախագիծը» (MILGEM) արտադրում է տարբեր դասերի մակերեսային նավեր, որոնք արտահանվում են Պակիստան, Մալայզիա եւ Ուկրաինա, եւ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում դրանց նկատմամբ: 2023ին TCG Anadolu-ի գործարկումից հետո կառուցվում է ավիակիր (MUGEN), որը, ինչպես սպասվում է, ծառայության մեջ կմտնի 2030-ականներին:

«Անաղմուկ ծառայության» համար, ինչպես հաճախ անվանում են սուզանավերը, Թուրքիայի ռազմածովային ուժերը ձեռք են բերում տեղական արտադրության «գերմանական» Reis դասի սուզանավեր՝ օդից անկախ շարժիչով (AIP), որը թույլ է տալիս նավն մի քանի օր աշխատել ջրի տակ՝ առանց լողալու անհրաժեշտության։ 2030-ական թվականներին Թուրքիան նախատեսում է նաեւ իրականացնել «սուզանավերի ազգային նախագիծը» (MILDEN)՝ հայրենական մշակումների հիման վրա: Միեւնույն ժամանակ, մշակվում է STM 500 կոչվող մինի-սուզանավի նախագիծ, որը նախատեսված է փոքր անձնակազմի համար կամ կարող է ընդհանրապես աշխատել առանց դրա: Դեռեւս պարզ չէ՝ Թաթլըօղլուի ատոմային սուզանավի  նախագիծը կդառնա ավելի մեծ MILDEN նախաձեռնության մաս, թե կմշակվի որպես ինքնուրույն նախագիծ:

Թուրք նախկին ծովային սպայի եւ անկախ ռազմական վերլուծաբան Օզբերկի խոսքով՝ միջուկային սուզանավերը մի քանի առավելություն են տալիս նրանց, ովքեր տիրապետում են դրան:  «Բարեկամական նավհանգիստներից հեռու բաց ծովում գործող ռազմածովային ուժերը օգտագործում են միջուկային սուզանավեր։ Այս նավերը կարող են ուղեկցել ավելի մեծ աշխատանքային խմբերի, սովորաբար՝ ավիակիրների, եւ գործել այնքան ժամանակ, քանի դեռ նրանց անձնակազմը պաշարներ ունի։ Եվ քանի որ ռեակտորն ավելի շատ տարածք է զբաղեցնում, միջուկային սուզանավերը դառնում են ավելի մեծ եւ ծանր, ինչը թույլ է տալիս նրանց կրել ավելի շատ զենք»։ Ավելին, իրենց բարձր հզորության շնորհիվ, միջուկային ռեակտորները թույլ են տալիս սուզանավերին հասնել մեծ արագությունների եւ մանեւրել. «Մինչդեռ դիզելային-էլեկտրական շարժիչները կարող են հասնել ժամում 20 կամ 22 ծովային մղոն արագության, միջուկային սուզանավերը կարող են հասնել ժամում մինչեւ 30 հանգույց եւ ավելի արագության»։

Հավանաբար, Թուրքիան ձգտում է իր կառուցվող ավիակիրը համալրել երկար ծառայության ժամկետով պաշտպանով եւ միջուկային ուժային կայանքով։ Միջուկային սուզանավ ձեռք բերելու փորձը ամենեւին էլ էժան եւ հեշտ չի լինի, զգուշացնում է մեկ այլ ռազմական վերլուծաբան Կոզան Սելչուկ Էրքանը. «Սա երկարաժամկետ նախագիծ է, դրա իրականացման համար կպահանջվի 20-25 տարի»:

Խաղաղ ատոմի նկատմամբ թուրքերի հետաքրքրության համատեքստում առաջին հերթին հիշվում է Միջերկրական ծովի ափին գտնվող Աքքույու քաղաքում Ռոսատոմի եւ նրա կապալառուների կողմից կառուցվող ատոմային էլեկտրակայանըորը, ինչպես ենթադրվում է, կսկսի էլեկտրաէներգիա արտադրել մինչեւ 2030 թ-ը: «Աոքքույու» ԱԷԿ-ի վառելիքը կմատակարարվի Ռուսաստանից, այնտեղ կուղարկվի նաեւ օգտագործված վառելիք: Նախատեսվում է կառուցել երկրորդ (Սինոպում, Ռուսաստանի կամ Հարավային Կորեայի ուժերով) եւ երրորդ ատոմակայանը (Թրակիայի շրջանում՝ Չինաստանի մասնակցությամբ)։ Այս նախագծերը նշված նպատակի մի մասն են կազմում՝ մինչեւ 2050 թ-ը հասնել 20 գիգավատ ատոմային էներգիայի հզորության: Դրան զուգահեռ Թուրքիան աշխատում է իր էներգետիկ համակարգում փոքր մոդուլային ռեակտորների ինտեգրման ուղղությամբ՝ ձգտելով մինչեւ 2025 թ-ը հասնել դրանց 5 գիգավատ հզորության:

Այնուամենայնիվ, ըստ Էրկանի, ատոմակայանները դժվար թե օգնեն միջուկային սուզանավերի մշակմանը, քանի որ «դրանք սկզբունքորեն տարբեր բաներ ե»ն: Այնուամենայնիվ, երկրի հետազոտությունների եւ զարգացման առաջատար պետական գործակալությունը, որը հայտնի է որպես Թուրքիայի գիտական եւ տեխնոլոգիական հետզոտությունների խորհուրդ (TUBITAK), աշխատում է փոքրածավալ միջուկային ռեակտորի ստեղծման վրա, որի հիման վրա կարող է մշակվել նաեւ սուզանավերի համար համապատասխան սարք: Մասնագիտացված հրատարակության կողմից հրապարակված «Ատոմային սուզանավերի ազդեցությունը ռազմական գործողությունների թատրոնի վրա» վերնագրով հոդվածում նշվում է, որ փոքր մոդուլային ռեակտորների մշակման գործում առաջընթաց գրանցող երկրները կարող են ռազմավարական առավելություններ ստանալ էներգետիկ ոլորտում: Թուրքիան մասնակցում է գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներին, որոնք կապված են փոքր մոդուլային ռեակտորների, այդ թվում՝ աղերի հալեցման ռեակտորների հետ, Թեեւ ռազմածովային նավատորմում որեւէ պաշտոնական կիրառման մասին դեռեւս չի հիշատակվում: Համապատասխան նախագծերի արժեքը բավականին բարձր է, քանի որ բրիտանական նորագույն միջուկային սուզանավի արժեքն արդեն գերզանցել է 3 միլիարդ դոլարը: ԱՄՆ ռազմածովային ուժերի Վիրջինիա դասի սուզանավերի արժեքը յուրաքանչյուրը մոտ 2 միլիարդ դոլար է:

Համեմատության համար նշենք` «Ադա» դասի կորվետը եւ "I" դասի ֆրեգատը (Ստամբուլ) արժեին համապատխանաբար մոտավորապես 250 միլիոն դոլար եւ 400 միլիոն դոլար: Չնայած թուրքական ավիակրի արժեքի պաշտոնական գնահատականներ չկան՝ Համայնքների պալատի փաստաթղթերի համաձայն՝ բրիտանական Queen Elizabeth դասի երկու ավիակիրները, որոնք չափերով համեմատելի են նախատեսված թուրքական նավի հետ, 2010-ականների վերջին արժեցել են ընդհանուր առմամբ 8 միլիարդ դոլար: Թուրքիայի ռազմածովային ուժերի ներկայիս բյուջեն կազմում է մոտ 12 մլրդ դոլար։ «Տեխնոլոգիան եւ սուզանավերը, որոնք մենք պետք է զարգացնեինք, ավելի փոքր կլինեին՝ համեմատած ամերիկյան եւ բրիտանական, բայց ոչ արժեքով», – ամփոփում է Էրքանը։ Թուրքիայի ՌԾՈՒ aksaz բազան Էգեյան եւ Միջերկրական ծովերի հանգույցում Մուղլա նահանգի Մարմարիսում հարմար չէ նման նավերի խարսխման համար, այնպես որ պետք է հատուկ նավամատույցներ կառուցել, ինչը նույնպես ակնհայտորեն դուրս է ներկայիս ռազմական բյուջեի շրջանակներից:

Սակայն, միջուկային սուզանավ շինարարությունը նպատակահարմար է, կրում է անհրաժեշտ ռազմավարական զսպում. 1960-ական թվականների սկզբից Թուրքիան Ստամբուլի Չեքմեջե լճի մոտակայքում օգտագործում է ցածր հզորության քաղաքացիական միջուկային ռեակտորը բժշկական նպատակներով ռադիոիզոտոպների հետազոտման եւ արտադրության համար, սակայն խոշոր միջուկային արդյունաբերությունը կամ անկախ միջուկային վառելիքի ցիկլը բացակայում են: Ըստ այդմ՝ ենթադրյալ ատոմային սուզանավերի համար Անկարան պետք է անմշակ ուրան գներմիջազգային շուկաներից, կամ երկրի արեւմտյան շրջաններում հանքաքարի սահմանափակ պաշարների օգտագործոըւմ՝ դրանք սեփական ձեռնարկություններում վերամշակելով ռեակտորային վառելիքի։

Սակայն երկրի մասնակցությունը միջուկային զենքի չտարածման մասին 1968 թ-ի պայմանագրին ենթադրում է վերահսկողություն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի եւ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հինգ մշտական անդամների կողմից, որոնք հազիվ թե դրական ընդունեն Թուրքիայում միջուկային սուզանավի կառուցման նախագիծը:Այնուամենայնիվ, ներկայիս ավելի ու ավելի վտանգավոր աշխարհում չի բացառվում, որ Թուրքիան ստիպված լինի վճռական քայլերի դիմել, քանի որ ստորջրյա սուզանավում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի տեղակայումը նրան «շահեկան դրության մեջ կդներ աշխարհաքաղաքական շախմատային տախտակի վրա»։ Հաշվի առնելով կառավարության եւ նախագահ Էրդողանի լայն հավակնությունները՝ կարելի է չկասկածել, որ երկրի ռազմածովային հզորության որակական բարձրացման ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի