|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հույն ջրասուզակներն իտալական սուզանավի բեկորներ են հայտնաբերել` Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակից ուժերի կողմից Էգեյան ծովում խորտակվելուց 80 տարի անց, հայտնում է Reuters-ը։
«Յանտինա»-ն` 48 նավաստիներով լքելով հունական Լերոս կղզին, խորտակվել էր 1941 թվականի հուլիսի 5-ին բրիտանական HMS Torbay սուզանավից տորպեդների հարվածից հետո:
Այն հայտնաբերվել է Հունաստանի ամենահայտնի սուզորդներից Կոստաս Տոկտարիդեսի եւ նրա թիմ Միկոնոսից դեպի հարավ՝ 103 մետր խորության վրա՝ ROV Super Achilles հեռակառավարվող սուզանավի օգնությամբ, որը բեկորների մանրամասն հետազոտություն եւ տեսողական զննում է իրականացրել:
Սա Տոկտարիդեսի հայտնաբերած չորրորդ սուզանավն է։