Միասին կարող ենք
կարևոր
1039 դիտում, 2 ժամ առաջ - 2026-06-29 10:08
Հասարակություն

Քիչ առաջ ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Քիչ առաջ ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Տեղում աշխատանքները ղեկավարում են ՓԾ տնօրենի տեղակալ Արսեն Մկրտչյանը, ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանը, փրկարարական ուժերի վարչության պետ Արթուր Կիրակոսյանն ու Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը։