|
Փոխարժեքներ
09 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխայի հուղարկավորությունը դեռ չի իրականացվել։ «Փաստինֆո»-ին Վանաձորի քաղաքապետարանից հայտնել են, որ հարազատները սպասում են երկրորդ երեխայի հայտնաբերմանը։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ին, ժամը 14:15-ի սահմաններում, ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչություն ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխա է ընկել Փամբակ գետը։ Ավելի ուշ պարզվել էր, որ գետն ընկած են եղել 7 և 13 տարեկան երկու քույրեր։
Հունիսի 17-ին փրկարարները հայտնաբերել էին 7-ամյա աղջկա դին, իսկ 13-ամյա քրոջ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։