Միասին կարող ենք
կարևոր
772 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-16 12:20
Հասարակություն

Փամբակ գետում 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքներում նրեգրավված են նաև ԱԹՍ–ներ

Փամբակ գետում 7 և 13 տարեկան երեխաների որոնողական աշխատանքներում նրեգրավված են նաև ԱԹՍ–ներ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` Փամբակ գետում, շարունակվում են 7 և 13 տարեկան երկու երեխաների որոնողական աշխատանքները։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Երեկ հայտնի դարձավ, որ Փամբակ գետն են ընկել 7 և 13 տարեկան երկու աղջիկներ, որոնք, ըստ լրատվամիջոցների, հարազատ քույրեր են։

«Վաղ առավոտից որոնողական աշխատանքները շարունակվում են։ Ներգրավված են փրկարար ծառայության 115, ոստիկանության 86 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ»,–նշված է հաղորդագրության մեջ։