|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ապրիլի 27-ին՝ ժամը 17։47-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական գյուղում՝ Քասախ գետի կամրջի հարևանությամբ, 4 տարեկան երեխան ընկել է գետը։
Օշական գյուղի կամրջի մոտակայքում՝ գետում, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներն ու քաղաքացիները հայտնաբերել են երեխային, դուրս բերել գետից և մոտեցրել Շտապօգնության ավտոմեքենային։ Բժշկական կենտրոն հոսպիտալացման ճանապարհին արձանագրվել է երեխայի մահը։
«Նորություններ Արցախից» էջի փոխանցմամբ՝ երեխայի անունը Նոյ է։ Նոյը ծնողների միակ երեխան է։ Ընտանիքն Արցախից էր բռնի տեղահանվել Հայաստան։
Նոյ Հովսեփյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ ապրիլի 28-ին, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի սգո սրահում ժամը 17։00-20:00, հուղարկավորությունը՝ ապրիլի 29-ին, ժամը 12։30-ին նույն վայրից, Ուջանի գերեզմանատանը։