|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ: Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը և կրակայրիչը:
Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաև լճի հատակը ափից մինչև 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք: