կարևոր
2509 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 16:49
Հասարակություն

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ցածր է 12 սմ-ով

Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ցածր է 12 սմ-ով

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ով և կազմել` 1900.40մ (23.10.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից` 3 սմ-ով։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ կազմել է 165.063 մլն.մ³:

Արփա-Սևան ջրատարով հոկտեմբերի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.518 մլն.մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 23-ը ներառյալ՝ 157.031 մլն.մ³: