|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում մայիսի 25-ի և 27-ի կեսօրից հետո, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո՝ առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն»-ից, նշելով, որ մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 27-ի երեկոյան, 28-29-ի գիշերը և կեսօրից հետո՝ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: