|
Փոխարժեքներ
11 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Հայաստանի գլխավոր հիդրոօդերևութաբան Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Օգոստոսի 10-15-ը Հայաստանը գտնվելու է Սև ծովից ներթափանցող խոնավ և սառն օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով։
Երեկոյան ժամերին և գիշերը շրջանների մեծ մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, առանձին շրջաններում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25մ/վ արագությամբ։
Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը Հանրապետության ամենաշոգ գոտիներում առաջիկա 5 օրերին չի գերազանցելու 33-35 աստիճանը»։