|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր կեսօրին մի քանի գործադիր հրամանագրեր է ստորագրել, որոնք ուղղված են միջուկային էներգիայի զարգացումը խթանող կարգավորումների մեղմացմանը, հաղորդում է NBC News-ը։
Այս հրամանագրերից չորսը նվիրված են միջուկային էներգիային։ Դրանց նպատակն է վերանայել Էներգետիկայի նախարարության հետազոտությունների և զարգացման և Ատոմային կարգավորման հանձնաժողովի հաստատման գործընթացները՝ դաշնային հողերում միջուկային ռեակտորների կառուցման կարգավորման և միջուկային արդյունաբերական բազայի վերականգնման ճանապարհ հարթելու նպատակով։
Հինգերորդ գործադիր հրամանագիրը նպատակ ունի դաշնային հետազոտական գործակալություններում հաստատել գիտական չափորոշիչներ, որոնք «վերարտադրելի են, թափանցիկ և կեղծման ենթակա չեն», -ասել է Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան։
Սպիտակ տան գիտության և տեխնոլոգիաների գրասենյակի տնօրեն Մայքլ Կրացիոսը լրագրողներին հայտարարել է, որ հրամանագրերը «կապահովեն Ամերիկայի հետագա հզորությունը և գիտության և տեխնոլոգիայի ոլորտում գլոբալ առաջնությունը»։
Հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր Թրամփը ավելի քան 150 գործադիր հրամանագիր է ստորագրել։